Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Սերժ Սարգսյանը դեռևս 2007-ին գիտեր, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին. ինչո՞ւ հայկական բանակը զինելու բացառիկ հնարավորությունը չօգտագործվեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրին բավականին հետաքրքիր զեկուցագիր է կազմել 2007թ. փետրվարի 16-ին այնժամ ՀՀ Պնախարար Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ Ջիմ ՄաքԴուգալի հանդիպման կապակցությամբ:

«Վիկիլիքսի» շնորհիվ պարզվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի ռազմական հնարավորությունները` Ադրբեջանի հետ համեմատությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի չեզոքությունը ԼՂ հակամարտության նկատմամբ: Չեն շրջանցվել նաեւ Վրաստանի ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները:

Այսպես՝ Սերժ Սարգսյանը իրեն հարազատ ոճով շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին` շարունակական ու ամուր դարձած հայ-ամերիկյան գործակցության համար: Սարգսյանը շեշտել է, որ տարիներ առաջ ոչ ոք չէր հավատա, որ Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջեւ նման բարձր մակարդակի հարաբերությունները հնարավոր են: Սարգսյանն արտահայտել է համոզմունք, որ ՀՀ Պնախարարությունը շարունակելու է կարեւորագույն ռազմական վերափոխումները` վերջնական նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի զինված ուժերի որակը: Նա որպես օրինակ հիշատակել է Իրաքում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական կոնտիգենտը` պատմելով նաեւ իր այցի մասին: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Իրաք կատարած այցելության ժամանակ համոզվել է, թե ինչքան մեծանշանակ է արհեստավարժ եւ ունակ զինված ուժեր ունենալը:

2007թ. դառնալով վարչապետ, իսկ 2008-ից առ այսօր աշխատելով որպես նախագահ` Սերժ Սարգսյանը ավելի լայն հնարավորություններ ուներ նպաստելու հայկական բանակի պրոֆեսիոնալացմանը: Սակայն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ սահմաններում կանգնած են 18-20 տարեկան, կարելի է ասել, անփորձ երիտասարդները:

Իհարկե, դյուրին է դպրոցական նստարանից նոր ելած 18 տարեկան երիտասարդին, ընտանիքից կտրելով, տանել դիրքեր ու երկու տարի հետո վերադարձնել` որպես հերոս կամ հաշմանդամ: Այսպիսի սովետական ժամկետանց ավանդույթների շարունակումը ջանք չի պահանջում, մինչդեռ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելը բարդ գործ է, ինչի ժամանակը, իհարկե, իշխանությունները չունեն:

Ինչեւէ, տարածաշրջանի երկրների հետ ռազմական համագործակցության խնդրին անդրադառնալիս Սերժ Սարգսյանն այնքան էլ լավատես չի եղել: Նրա տպավորությամբ` Հարավային Կովկասն այլեւս նախկին անվտանգ երկրամասը չէ, եւ ի հեճուկս արեւմուտքի միջնորդական առաքելության` Արցախում ռազմական գործողությունների վտանգն իսկապես մեծ է: Սարգսյանը նախագահ հռչակվելուց ընդամենը մեկ տարի առաջ նաեւ կարծիք է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանները հազիվ թե բացվեն մոտ ապագայում: Իսկ, ահա, Վրաստանի հետ տիրող իրավիճակի կապակցությամբ նա արտահայտել է իր ափսոսանքը, որ Հայաստանը չի կարողանում հյուսիսային հարեւանի հետ մեծացնել ռազմական համագործակցության աստիճանը: Նրա պնդմամբ` թեեւ Հայաստանն ու Վրաստանը բնական դաշնակիցներ են, վերջինիս անվտանգության մարտահրավերներն ու համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի համար նպաստավոր չեն:

Սարգսյանն ընդունել է, որ Վրաստանի որոշումները Հայաստանի դեմ չեն ուղղված եղել եւ հիմնված էին այդ երկրի բարգավաճման ու ազգային անվտանգության հիմնահարցերի վրա: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը բավականին լավ պատկերացրել է Վրաստանի ազգային շահերն ու խորը հարգանքով վերաբերվել դրանց:

Մինչդեռ ցայսօր հրաժարվում է տեսնել Հայաստանի ազգային-պետական շահերը` որեւէ իրական բարեփոխում երկրում չանելու համառությամբ: Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ գնահատել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը: Նրա համոզմամբ` հակամարտության խաղաղ կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը Ադրբեջանին թուլություն է թվացել` նպաստելով ռազմական բառապաշարի կիրառմանը:

Նա պարզաբանել է, որ Հայաստանը գնում է պաշտպանողական զենք` մատնանշելով Ադրբեջանի կողմից ձեռք բերված 14 MIG-29 կործանիչների փոխարեն Հայաստանի հայթայթած պաշտպանական նոր համակարգերը: Նրա ծանուցմամբ` 2006-ին Ադրբեջանը գնել էր 150 տանկ, որոնց Հայաստանն իր ունեցած հակատանկային պաշտպանությամբ միարժեքորեն ի վիճակի էր դիմագրավել: Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կշարունակի պահպանել ռազմական օգնության հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ընդգծելով, որ Հայաստանի իշխանություններում չկա մեկը, որ ԱՄՆ-ին ադրբեջանամետ համարի:

Սերժ Սարգսյանը բավականին նշանակալից հայտարարություն է արել` պնդելով, որ ԱՄՆ-ի աջակցությունը թույլ է տալիս հավասարակշռել Ռուսաստանի ու իսլամական երկրների կողմից Ադրբեջանին մատուցվող օգնությանը: Նա հայտնել է, որ 2003թ. Ռուսաստանն Ադրբեջանին տվել է 63 տանկ, իսկ Հայաստանին` 0: Ահա այսպիսին էր Սարգսյանը պատկերացնում մեր անվտանգության համակարգը, երբ 2013թ. սեպտեմբերի 3-ին մեկ գիշերում հայտնվեց ԵՏՄ-ի գրկում:

Քաջ գիտակցելով Ադրբեջանի ու Հայաստանի հետ Ռուսաստանի վարած խաղի առանձնահատկությունները, հրաշալիորեն իմանալով, որ Ռուսաստանը ոչ մի պարագայում չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը` Սերժ Սարգսյանը չարաբաստիկ որոշումներով Հայաստանն էլ ավելի մեծ կախվածության մեջ գցեց Ռուսաստանից: Հետաքրքիր է` այդ ինչպիսի՞ օգնություն է ԱՄՆ-ն տվել կամ այսօր գուցե թե տալիս Հայաստանին, որ հավասարակշռում է Ադրբեջանի տիրապետած ռազմական հնարավորություններին:

Ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանն է պնդում, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին: Այդ աջակցությունն էլ, բնականաբար, Բուրկինա Ֆասոյի դեմ չէ ուղղված, այլ ուղղակիորեն Հայաստանի: Այսպիսի խոստովանություններից հետո կա՛մ Սերժ Սարգսյանը պետք է 2008թ. նախագահ դառնալուց հետո աստիճանաբար դուրս գար ռուսական ազդեցությունից, կա՛մ էլ օր առաջ հրաժարական տար` Հայաստանը հակառակորդների համար փորձադաշտ չդարձնելու մտավախությունից դրդված:

Ն. Հովսեփյան

 

Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»
Ամենադիտված