ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ լրատվականներն ու ֆեյք օգտատերերը զբաղված են կեղծ օրակարգ ձևավորելով...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էլլա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի համար նախատեսված 12 օրը գրեթե մոտնում է ավարտին: Այսօր 9-րդ օրն է, և այս ժամանակահատվածը մեզ թույլ է տալիս արդեն որոշ վերլուծություններ կատարել քարոզարշավի ընդհանուր պատկերի մասին, համեմատություններ անցկացնել և ընդհանուր իրավիճակի մասին որոշակի պատկերացում կազմել: 

Այսպես ուրեմն, այս նախընտրական քարոզարշավը որակապես ոչ մի աղերս փաստացիորեն չունի այդքան շահարկված նոր Հայաստան եզրույթի հետ: Քանզի այս անգամ ևս նախընտրական պայքարը, որոշ քաղաքական ուժեր, կրկին նախընտրել են անցկացնել փոխադարձ վիրավորանքների և այլոց պախարակելու միջոցով: 

Այս համատեքստում սակայն, պետք է նշենք նաև հակառակ տրամաբանության կողմնակից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով քարոզարշավի ամենաառաջին օրն իսկ հայտարարեց, որ իր կուսակիցներին խնդրել է իրենց քարոզարշավը չկառուցել ինչ-որ մեկին պախարակելու մոդելով, և չպատասխանել նման սադրանքներին: Ինչպես տեսնում ենք հորդորի արդյունքը ակնհայտ է. ԲՀԿ քարոզարշավը անցնում է ամենալոյալ և քաղաքակիրթ պայմաններում: Գագիկ Ծառուկյանը, ով անձամբ է տանում քարոզարշավը, իր ելույթների ժամանակ անդրադառնում է միայն ԲՀԿ ծրագրային դրույթներին, արդեն իսկ կատարված աշխատանքին՝ գործարանների բացում, սոցիալական բնակարանաշինություն, աղքատության կրճատում: Եվ այս ամենի ֆոնին ոչ մի թթու խոսք այլ կուսակցությունների թեկնածուների հասցեին: Օրինակելի քարոզարշավ:Զարմանալի չէ, որ բոլոր մարզերում Ծառուկյանին դիմավորում են աղուհացով և մեծ ջերմությամբ: 

Թերևս հենց վերոհիշյալ հանգամանքն էլ ազնիվ ընտրապայքարի կանոնները չընդունող, և, ընդհանրապես, պայքարի քաղաքակիրթ տարբերակներից անտեղյակ որոշ ուժեր չկարողացան անցկացնել իրենց աղեստամոքսային տրակտով. այսինքն չկարողացան մարսել:

Հերթական շռնդալից ընդունելությունից հետո մամուլում սպրդեցին քաղաքական պատվերի առաջին ծիծեռնակները: Սկզբում դրանք վերաբերում էին Ծառուկյանի գործերի վատ լինելուն, հետո հասկանալով, որ հավատալի լինելու համար դա չափից շատ լկտի սուտ էր, անցան համացանցային հանրահայտ մեթոդին՝ խոշորացույցի տակ էին պահում Ծառուկյանի յուրաքանչյուր բառ:

Նման լրատվականների բջիջներին համապատասխան գտնվեց Ծառուկյանի բառապաշարից մեկ բառ՝ լորդուհի: Եվ, ով հրաշք, օրնիբուն մամուլով պտտում են այս բառը և նույն ուղեղի բջիջներին մակարդակին համապատասխան հումորներ գրառում: Իհարկե ոչ մեկի մտքով չի անցնում բացել որոնողական համակարգը և այնտեղ գրել անգլերեն Lordess՝ լորդուհի բառը: 

Հարգելի ողորմելիներ, լորդուհին անգլիական ազնվական տիկնոջ տիտղոս է, որը ժառանգվում է սերնդեսուրդ, և ցույց է տալիս կնոջ ազնվական ծագումը: Բրիտանիայի խորհրդարանը բաղկացած է 2 պալատից, որոնցից մեկն է Լորդերի պալատը, որի կին անդամները կրում են լորդուհի տիտղոսը: 

Եվ, այնուամենայնիվ, «նոր Հայաստան» եզրույթը կայանալու է նաև հենց ձեզ նման կեղծ լրատվականների վերացմամբ: Որովհետև դուք այս պահին զբաղված եք «բյուզանդական վեճով»: Եթե այս արտահայտության իմաստն էլ չեք հասկանա, ինչպես որ չեք ընկալել, որ գոյություն ունի լորդուհի բառ, ապա ասեմ, որ «բյուզանդական վեճը» Հայաստանի մի ողջ պետականության անկման պատճառ դարձավ: Գոնե սա որոնեք ու կարդացեք, օգուտ կլինի ձեզ: 

Մաղթում եմ ձեզ շուտափույթ վերացում: Այդպիսով դուք նպաստելու եք պետության ևս մեկ օղակի՝ 4-րդ իշխանության կայացմանը: Հաջողություն եմ մաղթում բոլորիս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular