Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ լրատվականներն ու ֆեյք օգտատերերը զբաղված են կեղծ օրակարգ ձևավորելով...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էլլա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի համար նախատեսված 12 օրը գրեթե մոտնում է ավարտին: Այսօր 9-րդ օրն է, և այս ժամանակահատվածը մեզ թույլ է տալիս արդեն որոշ վերլուծություններ կատարել քարոզարշավի ընդհանուր պատկերի մասին, համեմատություններ անցկացնել և ընդհանուր իրավիճակի մասին որոշակի պատկերացում կազմել: 

Այսպես ուրեմն, այս նախընտրական քարոզարշավը որակապես ոչ մի աղերս փաստացիորեն չունի այդքան շահարկված նոր Հայաստան եզրույթի հետ: Քանզի այս անգամ ևս նախընտրական պայքարը, որոշ քաղաքական ուժեր, կրկին նախընտրել են անցկացնել փոխադարձ վիրավորանքների և այլոց պախարակելու միջոցով: 

Այս համատեքստում սակայն, պետք է նշենք նաև հակառակ տրամաբանության կողմնակից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով քարոզարշավի ամենաառաջին օրն իսկ հայտարարեց, որ իր կուսակիցներին խնդրել է իրենց քարոզարշավը չկառուցել ինչ-որ մեկին պախարակելու մոդելով, և չպատասխանել նման սադրանքներին: Ինչպես տեսնում ենք հորդորի արդյունքը ակնհայտ է. ԲՀԿ քարոզարշավը անցնում է ամենալոյալ և քաղաքակիրթ պայմաններում: Գագիկ Ծառուկյանը, ով անձամբ է տանում քարոզարշավը, իր ելույթների ժամանակ անդրադառնում է միայն ԲՀԿ ծրագրային դրույթներին, արդեն իսկ կատարված աշխատանքին՝ գործարանների բացում, սոցիալական բնակարանաշինություն, աղքատության կրճատում: Եվ այս ամենի ֆոնին ոչ մի թթու խոսք այլ կուսակցությունների թեկնածուների հասցեին: Օրինակելի քարոզարշավ:Զարմանալի չէ, որ բոլոր մարզերում Ծառուկյանին դիմավորում են աղուհացով և մեծ ջերմությամբ: 

Թերևս հենց վերոհիշյալ հանգամանքն էլ ազնիվ ընտրապայքարի կանոնները չընդունող, և, ընդհանրապես, պայքարի քաղաքակիրթ տարբերակներից անտեղյակ որոշ ուժեր չկարողացան անցկացնել իրենց աղեստամոքսային տրակտով. այսինքն չկարողացան մարսել:

Հերթական շռնդալից ընդունելությունից հետո մամուլում սպրդեցին քաղաքական պատվերի առաջին ծիծեռնակները: Սկզբում դրանք վերաբերում էին Ծառուկյանի գործերի վատ լինելուն, հետո հասկանալով, որ հավատալի լինելու համար դա չափից շատ լկտի սուտ էր, անցան համացանցային հանրահայտ մեթոդին՝ խոշորացույցի տակ էին պահում Ծառուկյանի յուրաքանչյուր բառ:

Նման լրատվականների բջիջներին համապատասխան գտնվեց Ծառուկյանի բառապաշարից մեկ բառ՝ լորդուհի: Եվ, ով հրաշք, օրնիբուն մամուլով պտտում են այս բառը և նույն ուղեղի բջիջներին մակարդակին համապատասխան հումորներ գրառում: Իհարկե ոչ մեկի մտքով չի անցնում բացել որոնողական համակարգը և այնտեղ գրել անգլերեն Lordess՝ լորդուհի բառը: 

Հարգելի ողորմելիներ, լորդուհին անգլիական ազնվական տիկնոջ տիտղոս է, որը ժառանգվում է սերնդեսուրդ, և ցույց է տալիս կնոջ ազնվական ծագումը: Բրիտանիայի խորհրդարանը բաղկացած է 2 պալատից, որոնցից մեկն է Լորդերի պալատը, որի կին անդամները կրում են լորդուհի տիտղոսը: 

Եվ, այնուամենայնիվ, «նոր Հայաստան» եզրույթը կայանալու է նաև հենց ձեզ նման կեղծ լրատվականների վերացմամբ: Որովհետև դուք այս պահին զբաղված եք «բյուզանդական վեճով»: Եթե այս արտահայտության իմաստն էլ չեք հասկանա, ինչպես որ չեք ընկալել, որ գոյություն ունի լորդուհի բառ, ապա ասեմ, որ «բյուզանդական վեճը» Հայաստանի մի ողջ պետականության անկման պատճառ դարձավ: Գոնե սա որոնեք ու կարդացեք, օգուտ կլինի ձեզ: 

Մաղթում եմ ձեզ շուտափույթ վերացում: Այդպիսով դուք նպաստելու եք պետության ևս մեկ օղակի՝ 4-րդ իշխանության կայացմանը: Հաջողություն եմ մաղթում բոլորիս:

«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Երևանում և Կոտայքի մարզում Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել, կա տուժած Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ խորհրդարանից. «Ժողովուրդ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումՀորմուզի նեղուցով նավթի մատակարարումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը Կամչատկայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ողբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում կլինի իմ 20-րդ մրցաշրջանը․ Մխիթարյան Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն մի փոքր թանկացել է Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է 215-280 միլիարդ ռուբլի․ Forbes Հայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Կոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Արցախում հակահետևակային ական է պայթել, 2 մարդ է տուժել Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Կիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից Գելենջիկի լողափում անօդաչու թռչող սարքի հարվածի պահը (տեսանյութ) Մեկնարկում է ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության հիմնական փուլը․ ինչ է պետք իմանալ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կարմինյանո գինիԳելենջիկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կյանքից հեռացել է 3 մարդ, տուժել՝ 13-ը, այդ թվում՝ երեխաներ
Ամենադիտված