ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ-ն խոստացել է, որ 3 օրում կտա զոհվածների գերեզմանների փողը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների Գյումրիի պանթեոնի շուրջ իրավիճակը սրվել է։ Պետական միջամտության շրջանակներում Գյումրիից դուրս, «Շիրակ» գերեզմանոցում տարածք էր հատկացվել՝ եղբայրական գերեզման-պանթեոն կառուցելու համար։ Բայց անցել է 5 ամիս, եւ անգամ գերեզմանները հարակից մայրուղուց անջատող բետոնե պատը չի կառուցվել։

Հարազատները գալիս էին ու տեսնում, որ հողի թմբերի վրայով ավտոմեքենաներ են անցել-դարձել, ու բարկանում էին։ Մի քանի օր առաջ նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են պաշտպանության նախարարության աջակցությունից եւ սեփական միջոցներով բետոնային աշխատանքները կանեն։

Վիկտոր Յուզիխովիչի մորաքրոջ ամուսինն էլ՝ Անդրանիկ Ազոյանը, որը բետոնային աշխատանքների մասնագետ է, արագ գործի գլուխ է անցել։ «Բոլորն էլ համաձայն են, որ ավելի լավ է, մեզ քիչըմ նեղություն տանք, որակով շինարարություն լինի, քան ոչինչ չլինի, հասնի սեպտեմբերը, անձրեւային եղանակին գործը կիսատ-պռատ մնա»,- ասում է նա։

Որպես բետոնի մասնագետ, վստահեցնում է․ գերեզմանները ճանապարհից առանձնացնելու, բետոն լցնելու համար ամենաշատը 10-15 օր էր պետք, բայց գործը ձգվեց 4 ամիս։ Խայտառակ դրվագներից այս օրերին խուսափել չհաջողվեց։

Զոհված սպա Վիկտոր Յուզիխովիչի հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչը, քիչ էր մնում գետնի տակ թաղեր ՊՆ-ի մրցույթում հաղթող շինարարական կազմակերպության տնօրեն Սարգիսին, երբ տեսավ, որ որդու գերեզմանի վրայով մեքենա է անցել։ «Փոսն եմ գցել, ուզել եմ թաղել, տղերքը պահեցին»,- ասաց նա։ Մինչ այդ «Ախուրյանում» գրանցված այդ կազմակերպության տնօրենը զոհվածների հարազատներին հայտնել էր, որ ՊՆ-ն իրենց գումարները չի տրամադրում, եւ հենց դա է պատճառը, որ աշխատանքները ժամանակին չեն արվում։

Երկու օր առաջ պանթեոն էին գնացել Շիրակի զինկոմ Գագիկ Խաչատրյանը եւ ՊՆ-ից մի պաշտոնյա։ Նրանք խոստացել էին, որ երեք օրում գումարները կտրամադրվեն, եւ աշխատանքները կվերսկսվեն։

«3 օր ժամանակ են տվել, իրենք արդեն սկսել են աշխատել,- ասում է Թալիշում զոհված Տիգրան Աբգարյանի հայրը՝ Արամ Աբգարյանը։- Մենք լցնում էինք բետոնը, իրենք էլ եկան, որոշեցին, որ երեք օրում գումարները կփոխանցեն»։ Դիմեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին՝ պարզելու, թե ինչպես է ընտրվել կապալառու կազմակերպությունը, եւ ինչու վերջինիս գումարներ չեն տրամադրվում։ Սակայն նա ոչ զանգերին էր պատասխանում, ոչ հաղորդագրություններին։
ՊՆ հերթական մութ մրցույթը՝ մութ ֆինանսական պատկերով։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular