ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմիր կովն ու յուր կաշին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սկսվել են հանրային քննարկումները նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Մինչ քննարկումը բավականին բուռն իրավիճակ ստեղծվեց այն առումով, որ ՀՀ իշխանությունները, փոխելով իրենց գործելաոճը` «նամակ ռուսաց ցարին», այս անգամ գաղտնի նամակ էին ուղարկել Վենետիկի դոժին: Դե, ի՞նչ ասեմ ընկերներ, մերոնք պատմությունից թույլ են, ես կասեի՝ շատ թույլ:
Վենետիկցիներից դեռ ժամանակին Օրին էր հիասթափվել, ուր մնաց՝ ձեր հույսերն արդարանային: Ինչևէ, Վենետիկի հանձաժողովը սկզբում արեց պնդում կամ տվեց պատասխան, որը չէր հակասում ընդդիմության պահանջներին, սակայն վերջնական եզրակացության տեքստը կարծես թե չկա: Այստեղ կարող ենք անել երկու եզրակացություն՝ կա´մ այդ վենետիկցիները շատ լոդր են, կա´մ էլ իշխանությունը հերթական անգամ մտածում է՝ ինչ սուտ խոսի:
Բայց այս պատմության մեջ այդ երկու գործոններն էական չեն: Այստեղ ավելի շատ էական է այն հանգամանքը, թե ինչ են առաջարկում ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության սեկտորը և ինչ է պատասխանում իշխանությունը: Երկրորդի անվան տերմինաբանության մեջ չենք խորանա, որպեսզի ավելի չխճճվենք: Ընդդիմությունը պնդում է, որ պետք է հրապարակվեն ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Տողերիս հեղինակը, քաջածանոթ լինելով ընտրական գործընթացին, չի կարող չհամաձայնել ընդդիմության առաջարկի հետ, քանի որ դա էականորեն կնվազեցի իշխանական կեղծիքների հնարավորությունները: Առավել ևս, որ վերջին հանրաքվեի ընթացքում իշխանությունը կամ դրան աջակցող թիմը նոր ձև էր կիրառում տեղամասերից մեկում: Նույն անձն առավոտյան գալիս, քվեարկում էր Իններորդ ձև կոչված թղթով, որն իբրև տրվել էր նրան անձնագիրը կորցնելու փոխարեն, իսկ երկրորդ անգամ արդեն սեփական անձնագրով՝ օրվա մեկ այլ ժամի: Բայց այս պարագայում, իհարկե, չէր կարող քվեարկել իր անվան դիմաց, քանի որ այն արդեն լրացված էր, ուստի հանձնաժողովի համապատասխան անդամը, որը սովորաբար լինում էր իշխող կուսակցությունից, ընտրողների ցուցակ-մատյանում գրանցում էր մեկ այլ ընտրողի փոխարեն, որը սովորաբար երկրում չէր: Ու պտտվում էր կյանքի կարուսելն այսպես տեղամասերից շատերում: Իշխանությունն այս փաստարկներին որևէ հոդաբաշխ պատասխան չի կարող տալ, քանի որ նշված դեպքերով իր իսկ ոստիկանության կամ քննչական մարմինների կողմից հարուցվեցին քրեական գործեր: Ասել կուզե՝ փաստերն էին ճչացող: Ու շատ հիմար են հնչում պնդումներն առ այն, թե ցուցակների հրապարակումները ընտրողի գաղտնիության իրավունքի խախտում է և այլն: Ու սա ասում է այն իշխանությունը, որը վերահսկողություն չունեցող տեղամասերում կազմակերպում է բաց քվեարկություններ, որի հրամանով գաղտնալսում են ցանկացած քաղաքացու և այլն: Շարքը կարելի է շարունակել:
Երկրորդը վերաբերում էր տեսախցիկներ տեղադրելուն: Այստեղ նույնպես իշխանությունը բերում է ինչ-որ կցկտուր հակափաստարկներ, որոնք կպատշաճեին երրորդ Գ դասարանի դասը չսովորած ծույլիկ աշակերտին: Վերջում էլ մարդիկ այնքան խորացան տափակաբանության մեջ, որ առաջարկեցին ընդդիմությանը գումար տալ տեսախցիկներ տեղադրելու համար: Սա, իհարկե, սարկազմի ժանրից է և անգամ մեկնաբանության կարիք չունի:
Այս ամենով հանդերձ, պետք է փաստել, որ բոլոր այս քննարկումները, դիտարկումները և առաջարկությունները մերկապարանոց են, քանի դեռ այս իշխանությունն է կազմակերպում համապետական ընտրություններ: Խնդիրն օրենսգրքի բացերի կամ փոփոխությունների մեջ, խնդիրն օրենքների լավի ու վատի մեջ չէ, խնդիրը գրածը չկատարելու, իրավունքի կամ օրենքի ցանկացած նորմի կոպիտ ոտնահարման մեջ է: Եթե ուշադիր կարդանք հին Ընտրական օրենսգիրքը, ապա կտեսնենք, որ իշխանությունը կամ դրա համար ձայն հավաքողները խախտել են օրենսգրքի բոլոր կետերն անխտիր: Եվ սա պարզապես խոսքեր չեն, սա իրականությունն է: Կարող ենք ունենալ իդեալական գրված Ընտրական օրենսգիրք, սակայն այն չի աշխատելու, քանի դեռ կարմիր կովն իր կաշին չի փոխել: Իսկ, որպես կանոն, կարմիր կովերն իրենց կաշիները չեն փոխում, մինչև մսագործը դրանց չի մաշկում:


Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular