ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարուժան Բաբաջանյանը Տավուշի մարզից ռեյտինգային թեկնածու կառաջադրվի (տեսանյութեր)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Առաջադրվելով ռեյտինգային ընտրակարգով, իմ խնդիրը բացառապես իմ քաղաքական ուժին, գործող կառավարությանը օգնելն է տնտեսական բարեփոխումների հարցում։ Խորհրդարանում իմ հիմնական դերակատարությունը լինելու է սահմանային շրջանների խնդիրների շուրջ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը»Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարուժան Բաբաջանյանը, որը, հրաժարվելով «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից ու ձեռնակատիրական գործունեությունից՝ վերադարձել է քաղաքականություն եւ մտադիր է առաջադրվել Տավուշի մարզից:
 
«Թեև դեմ եմ հին Ընտրական օրենսգրքին, ամեն դեպքում, առաջադրվելու եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ նաև տարածքային ցուցակով, այսինքն՝ նաև ռեյտինգային ընտրակարգով»,-ասաց նա:
 
Ի՞նչ հնարավորություններ և հաղթելու շանսեր ունի՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Բաբաջանյանն ասաց. «Ես երկու անգամ մասնակցել եմ ԱԺ ընտրությունների։ Տեղեր են եղել՝ անցել եմ խորհրդարան, մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, 8000, մյուսին՝ 6000 ձայն եմ հավաքել, բայց դոնթի բանաձևով՝ մարզը փոքր է, մանդատ չի հասել։ Այսպես ասած, միշտ ընտրվել եմ, բայց մանդատ չի հասել։ Շանսերս բարձր եմ գնահատում։ Կարծում եմ՝ այս անգամ կլինեմ խորհրդարանում, որը ցույց են տալիս հանդիպումները, ներքին հարցումները, նաև տրամադրվածությունները, քանի որ ավելի մեծ փոխըմբռնում ենք ձեռք բերել տավուշցիների հետ։ Երևի նաև փոխադարձ մեղքի զգացողություն ունենք, մի դեպքում, որ չեմ կարողացել իրենց քվեն բերել խորհրդարան, մյուս դեպքում՝ որ չեմ կարողացել հայտնվել խորհրդարանում։ Այս առումով, մեր շահերը հանընկնում են»։
 
Իսկ մեր այն հարցին, թե ո՞ւմ է իրեն մրցակից համարում Տավուշի մարզում, Բաբաջանյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ովքեր են առաջադրված։ Այս պահին մի քանի անուններ են շրջանառվում։ Ցանկացածին հարգանքով եմ վերաբերվում, բոլորին հանդիպելու եմ»։
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարուժան Բաբաջանյանը հայտարարել էր պաշտոնից հեռանալու և ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Ի դեպ, դեռևս 2012-ի ընտրություններին նա առաջադրվել էր ու, չնայած այն ժամանակ խիստ համեստ ռեսուրսներին, մեծաթիվ ձայներ էր հավաքել, բայց պարտվել էր իշխանական թեկնածուից։ Նույնը տեղի ունեցավ նաև նախորդ՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին:
 
Սոնա Հարությունյան 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular