Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարուժան Բաբաջանյանը Տավուշի մարզից ռեյտինգային թեկնածու կառաջադրվի (տեսանյութեր)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Առաջադրվելով ռեյտինգային ընտրակարգով, իմ խնդիրը բացառապես իմ քաղաքական ուժին, գործող կառավարությանը օգնելն է տնտեսական բարեփոխումների հարցում։ Խորհրդարանում իմ հիմնական դերակատարությունը լինելու է սահմանային շրջանների խնդիրների շուրջ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը»Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարուժան Բաբաջանյանը, որը, հրաժարվելով «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից ու ձեռնակատիրական գործունեությունից՝ վերադարձել է քաղաքականություն եւ մտադիր է առաջադրվել Տավուշի մարզից:
 
«Թեև դեմ եմ հին Ընտրական օրենսգրքին, ամեն դեպքում, առաջադրվելու եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ նաև տարածքային ցուցակով, այսինքն՝ նաև ռեյտինգային ընտրակարգով»,-ասաց նա:
 
Ի՞նչ հնարավորություններ և հաղթելու շանսեր ունի՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Բաբաջանյանն ասաց. «Ես երկու անգամ մասնակցել եմ ԱԺ ընտրությունների։ Տեղեր են եղել՝ անցել եմ խորհրդարան, մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, 8000, մյուսին՝ 6000 ձայն եմ հավաքել, բայց դոնթի բանաձևով՝ մարզը փոքր է, մանդատ չի հասել։ Այսպես ասած, միշտ ընտրվել եմ, բայց մանդատ չի հասել։ Շանսերս բարձր եմ գնահատում։ Կարծում եմ՝ այս անգամ կլինեմ խորհրդարանում, որը ցույց են տալիս հանդիպումները, ներքին հարցումները, նաև տրամադրվածությունները, քանի որ ավելի մեծ փոխըմբռնում ենք ձեռք բերել տավուշցիների հետ։ Երևի նաև փոխադարձ մեղքի զգացողություն ունենք, մի դեպքում, որ չեմ կարողացել իրենց քվեն բերել խորհրդարան, մյուս դեպքում՝ որ չեմ կարողացել հայտնվել խորհրդարանում։ Այս առումով, մեր շահերը հանընկնում են»։
 
Իսկ մեր այն հարցին, թե ո՞ւմ է իրեն մրցակից համարում Տավուշի մարզում, Բաբաջանյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ովքեր են առաջադրված։ Այս պահին մի քանի անուններ են շրջանառվում։ Ցանկացածին հարգանքով եմ վերաբերվում, բոլորին հանդիպելու եմ»։
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարուժան Բաբաջանյանը հայտարարել էր պաշտոնից հեռանալու և ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Ի դեպ, դեռևս 2012-ի ընտրություններին նա առաջադրվել էր ու, չնայած այն ժամանակ խիստ համեստ ռեսուրսներին, մեծաթիվ ձայներ էր հավաքել, բայց պարտվել էր իշխանական թեկնածուից։ Նույնը տեղի ունեցավ նաև նախորդ՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին:
 
Սոնա Հարությունյան 
 
 
Մեսսիից հետո լավագույն լեգեոներն ընդմիջում է վերցնում. Տեր Շտեգենը կարիերան կշարունակի Նիդերլանդներում․ պաշտոնական Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Բաքուն շարունակում է պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններինԻնչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջԵս հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան «Հրապարակ» Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ» Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Կասեցվել է «ՆՆ Հոլդինգին» պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ» Իրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Լենինգրադի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում «Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բшխվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Տուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ. քաղաքապետն ընտրության է պատրաստվում. «Ժողովուրդ» Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Ծնվել է թուրքահայ ռոք, ջազ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը․ պատմության այս օրը (4 օգոստոս)Գազ չի լինի մինչեւ վաղը 22:00-ն Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել. «Հրապարակ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Երևանում և Կոտայքի մարզում Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել, կա տուժած Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ խորհրդարանից. «Ժողովուրդ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիան
Ամենադիտված