ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի կողմից հովանավորվող ոլորտները աչքի են ընկնում ոչ միայն բովանդակային, այլ, որ ավելի կարևոր է, աշխարհագրական բազմազանությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի քանի օր շարունակ մամուլում պարբերաբար պտտվում էր ինֆորմացիա, որ Հայաստանում է Քուվեյթի թագաժառանգ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը, ով նաև Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է, և ում գալուստը Հայաստանում ներդրումներ կատարելու նոր ալիքի հետ կապվեց, կարելի է ասել, որ այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց: 
Շեյխ Ալ Սաբահի այցի շուրջ նման մտորումների տեղիք տվել էր ոչ վաղ անցյալի այն իրողությունը, երբ շեյխը խոստանում էր 15 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Իհարկե ինչպես ցանկացած ներդրողի, այնպես էլ Ալ Սաբահին, պետք են նեդրվող գումարների շուրջ հստակ անվտանգային երաշխիքներ, և նա համաձայնել էր դրանք ներդրնել, եթե իշխանությունում լինի Գագիկ Ծառուկյանի ուժը, քանզի նման հսկայածավալ ներդրումների համար նա ընտրել էր Հայաստանը հենց միայն Ծառուկյանի անձի հանդեպ վստահությունից ելնելով:
Ժամանակները փոխվել են, սական, ինչպես պարզվում է, Քուֆեյթի և Ծառուկյանի ընկերությունը ժամանակների փորձությունում ավելի է թրծվել, և ահա վերջինս կրկին Հայաստանում է՝ կրկին ներդրումներ անելու պատրաստակամությամբ, ինչպես նաև ծանոթանալու մինչև այժմ կատարված ներդրումների ռեալիզացման ընթացքին: 
Ալ Սաբահը Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ շրջեց 1 մլն. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով արդյունաբերկան քաղաքում, որտեղ լինելու են 10-ից ավելի գործարաններ՝ 7000 աշխատատեղիով: Այնուհետև եղավ Արմօյլ ընկերությունում, որի արտադրանքի 80 տոկոսը արտահանվելու է ԵԱՏՄ և ԵՄ: Ծանոթացավ մետաղի մշակման՝ սիլիցիումի գործարանի նախնական էսքիզին: 
Արդյունաբերական քաղաքի տարածքում նա եղավ արդեն իսկ պաշտոնապես բացված սրբիչի գործարանում, որը ողջ թափով մտել է արտադրության մեջ՝ տալով ամսական գրեթե 150 տոննա արտադրանք՝ սիրիական ներդրման հայկական արդյունքը:
Շեյխին հատկապես տպավորել էր «Մուլտի սոլար» արևային էներգիայի կայանը, նա գտնում է, որ մեր երկիրը այլընտրաքային էներգետիկայի մեծ պոտենցիալ ունի:
Արդյունաբերությունից մինչև փոքր և միջին ձեռնարկատիրություն, արևային համակարգերից մինչև բնակարանաշինություն և տուրիզմ: Գագիկ Ծառուկյանի կողմից հովանավորվող ոլորտները աչքի են ընկնում ոչ միայն բովանդակային, այլ, որ ավելի կարևոր է, աշխարհագրական բազմազանությամբ: 
Վերջում Սաբահ ընտանիքի ամենահայտնի անդամներից մեկը՝ Ալ Սաբահը, և Գագիկ Ծառուկյանը ընդգծեցին, որ եղբայրության վրա հիմնված վստահությունը օգտագործվելու է ի շահ Հայաստանի տնտեսության և հայ ժողովրդի բարեկամության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular