ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարկանիշային ընտրակարգի դեպքում «շոգեքարշի էֆեկտը» այդքան էլ չի աշխատելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը հոկտեմբերի 29–ին Ազգային ժողովում կրկին չընդունվեց: Դեպի խորհրդարանական ընտրություններ ԸՕ գործող օրենսգրքով և ռեյտինգային համակարգով գնալու հարցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը մի քանի կողմերից է դիտարկում:

«Նախ՝ չի բացառվում, որ տեսականորեն կարող է լինել նոր ԸՕ–ն անցկացնելու երրորդ փորձը: Չի բացառվում նաև, որ այն կարող է հաջողություն ունենալ: Բայց եթե գնում ենք գործող օրենսգրքով, բնականաբար, քաղաքական դաշտում իրավիճակ է փոխվում: Այդ առումով մի քանի կետեր կան, որոնք պետք է ընդգծել: Նախ՝ գործող օրենսգիրքը վարչապետի թիմակիցների համար վատ չէ: Շահավետ կլիներ նոր ԸՕ–ն, օգուտ կլիներ նորը, բայց գործողը վնաս չէ: Ասել, որ նրանք գործող օրենսգրքից խիստ կտուժեն, այդպես չէ: Միգուցե ձայների որոշակի կորուստ ունենան, բայց ոչ այն ահռելի չափը, ինչի մասին որոշ դեպքերում գրում են սոցցանցերում»,–1or.am-ի հետ զրույցում ասաց նա:

Քաղտեխնոլոգի մյուս կետը վերաբերում է ՀՀԿ–ին:

«Շատ տարածված է այն տեսակետը, որ գործող վարկանիշային ընտրական մեխանիզմի շնորհիվ ՀՀԿ–ն կարող է տեղ զբաղեցնել ԱԺ–ում: Այդպես չէ: Շատ է նշվում, որ հենց այս ԸՕ–ն է, որ 2017թ.–ին բավականին շատ ձայն ապահովեց ՀՀԿ–ի համար, բայց դա ևս այդպես չէ: Նրանց համար ձայներ ապահովեց ոչ թե գործող ԸՕ–ն, այլ ֆինանսական խթանը՝ ընտրակաշառքը: Ուղղակի այս ընտրական մեխանիզմը հարմարեցված էր նրան, որ ինչքան հնարավոր է շատ թեկնածու լինի, ինչքան հնարավոր է շատ ընտրակաշառք բաժանվի: Շատ դեպքերում հենց այդ պատճառահետևանքային շեշտադրումներն են խախտվում, ինչը ցույց են տալիս թեմայի շուրջ արված գրառումները: Հիմա շատ հարցերում կարող ենք վարչապետին քննադատել, բայց մի հարցում՝ ոչ. նա կատեգորիկ և խստորեն արգելում է ընտրակաշառքի բաժանումը, իսկ եթե ընտրակաշառք չի բաժանվում, ապա ՀՀԿ–ն չի կարող գործող ԸՕ–ով իրենց համար բավականին բարձր տեղ ապահովել ապագա ԱԺ– ում: Ավելին, շատ հավանական է, որ ապագա խորհրդարանում իրենք տեղ չունենան»,–ասաց նա՝ հավելելով, որ ԲՀԿ–ի համար գործող օրենսգիրքը նույնպես վատ չէ:

«ԲՀԿ–ն ցանցային կառույց է, ունի նաև քաղաքական գործիչներ, որոնք մարզերում հեղինակություն ունեն: Համարժեք աշխատանք տանելու դեպքում, բնականաբար, նրանք ներկայացված կլինեն խորհրդարանում: Եթե նոր ԸՕ–ն անցներ, ԲՀԿ–ի համար ևս լավ կլիներ, բայց գործող օրենսգիրքը նույնպես վատ չէ»,–նշեց նա: 

Քաղտեխնոլոգի մյուս կետը նշված համատեքստում մնացած կուսակցությունների հնարավորությունների մասին է: 

«Բավականին բարդանում է այլ քաղաքական ուժերի հետագա քաղաքական ճակատագիրը, որովհետև եթե համամասնական ընտրակարգն ընդունվեր, ապա քաղաքական ուժերի համար աշխատելու էր, այսպես ասած, շոգեքարշի էֆեկտը: Այսինքն, գլխավորելով ցուցակը՝ բավականին հայտնի քաղաքական գործիչն իր հեղինակությամբ այդ ցուցակը տանելու էր ԱԺ: Բայց վարկանիշային ընտրակարգի դեպքում այդ էֆեկտը այդքան էլ չի աշխատելու: Ուզեն–չուզեն՝ ստիպված են 13 ընտրատարածքներում թեկնածու առաջադրել, ինչը բավականին լուրջ խնդիր է, որովհետև Հայաստանում կուսակցությունները շատ դեպքերում ուղղակի չունեն հեղինակավոր գործիչներ, որոնց ընտրացուցակներում ընդգրկելով՝ կարողանան ընտրատարածքներում բավականին շատ ձայներ հավաքել: Թվաքանակ, իհարկե, ունեն, բայց նրանք ակտիվ գործիչներ չունեն, և հիմա, ուզեն, թե՝ ոչ, շատ դեպքերում ստիպված են լինելու դաշինքներ ձևավորել»,–նշեց նա:

Անցում կատարելով մյուս հանգամանքին՝ Արմեն Բադալ յանը նշեց. «Եթե նոր ԸՕ–ն ընդունվի, ապա իշխանական թիմը, որն արդեն հայտարարում է, որ ԱԺ արտահերթ է գնալու «Իմ քայլը» դաշինքով, ամբողջովին կախված է լինելու վարչապետից: Գործելու է վերոնշյալ շոգեքարշի էֆեկտը և նրանք, ոչինչ չանելով, որպես վարչապետի շոգեքարշից կախված վագոն, մտնելու են ԱԺ: Գործող օրենսգրքով այդպես չի լինելու: Ուզեն–չուզեն ընտրատարածքներում պետք է իրենց նախընտրական կամպանիան իրականացնեն թե՛ կուսակցության, թե՛ իրենց համար: Եվ այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա. եթե ընդունվում է նոր ԸՕ– ն, ապա հայտնվելով խորհրդարանում, նրանք ամբողջովին պարտական և կախված են լինում կուսակցության ցուցակը գլխավորած անձից՝ վարչապետից: Իսկ եթե հին օրենսգրքով, ապա պայմանականորեն հիսուն տոկոսով են կախված լինում վարչապետից, իսկ մնացած հիսունը՝ իրենց աշխատանքից: Բացի այդ՝ «Իմ քայլը» դաշինքի մի քանի թեկնածուներ մեկ ընտրատարածքում են լինելու և ուզեն, թե՝ ոչ, միմյանց դեմ են մրցակցելու: Անկախ իրենցից, դա բերելու է այդ դաշինքի ներսում ժողովրդավարության տարածմանը»:

Նրա խոսքով, մի քանի թեկնածուների մրցակցությունը դրական արդյունք է ունենում, և ավելի լավ է, քան մրցակցության բացակայությունը:

«Իսկ ինչ վերաբերում է ներկուսակցական բախումների հնարավորությանը, ապա այս համատեքստում այդ հանգամանքը դրական իմաստով պետք է հասկանալ: Օրինակ՝ ԱՄՆ– ում նախագահական ընտրություններին մենք ականատես ենք եղել, թե հանրապետական կամ դեմոկրատական թեկնածուներն ինչպես են իրենց կուսակցության ներսում խիստ բախումների գնում: Ներկուսակցական մրցակցությունը բերում է կուսակցության ժողովրդավարությանը: Երկրորդ՝ կուսակցության մեջ հաղթում է քաղաքականապես ուժեղը, և այդ քաղաքականապես ուժեղը, որը գնում է ԱԺ, պետությունն է ուժեղացում, իսկ տնտեսությունը դարձնում ավելի մրցունակ: Ներկուսակցական բախման բացասական երանգը 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ էր, բայց ՀՀԿ թեկնածուների միջև այդ բախումը քրեաօլիգարխիկ բախում էր: Հիմա քրեաօլիգարխիկ բաղադրիչը հանում ենք, ստացվում է՝ քաղաքական բախում կամ մրցակցություն, ինչը միայն դրական է երկրի զարգացման համար»,–եզրափակեց քաղտեխնոլոգը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular