Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարկանիշային ընտրակարգի դեպքում «շոգեքարշի էֆեկտը» այդքան էլ չի աշխատելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը հոկտեմբերի 29–ին Ազգային ժողովում կրկին չընդունվեց: Դեպի խորհրդարանական ընտրություններ ԸՕ գործող օրենսգրքով և ռեյտինգային համակարգով գնալու հարցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը մի քանի կողմերից է դիտարկում:

«Նախ՝ չի բացառվում, որ տեսականորեն կարող է լինել նոր ԸՕ–ն անցկացնելու երրորդ փորձը: Չի բացառվում նաև, որ այն կարող է հաջողություն ունենալ: Բայց եթե գնում ենք գործող օրենսգրքով, բնականաբար, քաղաքական դաշտում իրավիճակ է փոխվում: Այդ առումով մի քանի կետեր կան, որոնք պետք է ընդգծել: Նախ՝ գործող օրենսգիրքը վարչապետի թիմակիցների համար վատ չէ: Շահավետ կլիներ նոր ԸՕ–ն, օգուտ կլիներ նորը, բայց գործողը վնաս չէ: Ասել, որ նրանք գործող օրենսգրքից խիստ կտուժեն, այդպես չէ: Միգուցե ձայների որոշակի կորուստ ունենան, բայց ոչ այն ահռելի չափը, ինչի մասին որոշ դեպքերում գրում են սոցցանցերում»,–1or.am-ի հետ զրույցում ասաց նա:

Քաղտեխնոլոգի մյուս կետը վերաբերում է ՀՀԿ–ին:

«Շատ տարածված է այն տեսակետը, որ գործող վարկանիշային ընտրական մեխանիզմի շնորհիվ ՀՀԿ–ն կարող է տեղ զբաղեցնել ԱԺ–ում: Այդպես չէ: Շատ է նշվում, որ հենց այս ԸՕ–ն է, որ 2017թ.–ին բավականին շատ ձայն ապահովեց ՀՀԿ–ի համար, բայց դա ևս այդպես չէ: Նրանց համար ձայներ ապահովեց ոչ թե գործող ԸՕ–ն, այլ ֆինանսական խթանը՝ ընտրակաշառքը: Ուղղակի այս ընտրական մեխանիզմը հարմարեցված էր նրան, որ ինչքան հնարավոր է շատ թեկնածու լինի, ինչքան հնարավոր է շատ ընտրակաշառք բաժանվի: Շատ դեպքերում հենց այդ պատճառահետևանքային շեշտադրումներն են խախտվում, ինչը ցույց են տալիս թեմայի շուրջ արված գրառումները: Հիմա շատ հարցերում կարող ենք վարչապետին քննադատել, բայց մի հարցում՝ ոչ. նա կատեգորիկ և խստորեն արգելում է ընտրակաշառքի բաժանումը, իսկ եթե ընտրակաշառք չի բաժանվում, ապա ՀՀԿ–ն չի կարող գործող ԸՕ–ով իրենց համար բավականին բարձր տեղ ապահովել ապագա ԱԺ– ում: Ավելին, շատ հավանական է, որ ապագա խորհրդարանում իրենք տեղ չունենան»,–ասաց նա՝ հավելելով, որ ԲՀԿ–ի համար գործող օրենսգիրքը նույնպես վատ չէ:

«ԲՀԿ–ն ցանցային կառույց է, ունի նաև քաղաքական գործիչներ, որոնք մարզերում հեղինակություն ունեն: Համարժեք աշխատանք տանելու դեպքում, բնականաբար, նրանք ներկայացված կլինեն խորհրդարանում: Եթե նոր ԸՕ–ն անցներ, ԲՀԿ–ի համար ևս լավ կլիներ, բայց գործող օրենսգիրքը նույնպես վատ չէ»,–նշեց նա: 

Քաղտեխնոլոգի մյուս կետը նշված համատեքստում մնացած կուսակցությունների հնարավորությունների մասին է: 

«Բավականին բարդանում է այլ քաղաքական ուժերի հետագա քաղաքական ճակատագիրը, որովհետև եթե համամասնական ընտրակարգն ընդունվեր, ապա քաղաքական ուժերի համար աշխատելու էր, այսպես ասած, շոգեքարշի էֆեկտը: Այսինքն, գլխավորելով ցուցակը՝ բավականին հայտնի քաղաքական գործիչն իր հեղինակությամբ այդ ցուցակը տանելու էր ԱԺ: Բայց վարկանիշային ընտրակարգի դեպքում այդ էֆեկտը այդքան էլ չի աշխատելու: Ուզեն–չուզեն՝ ստիպված են 13 ընտրատարածքներում թեկնածու առաջադրել, ինչը բավականին լուրջ խնդիր է, որովհետև Հայաստանում կուսակցությունները շատ դեպքերում ուղղակի չունեն հեղինակավոր գործիչներ, որոնց ընտրացուցակներում ընդգրկելով՝ կարողանան ընտրատարածքներում բավականին շատ ձայներ հավաքել: Թվաքանակ, իհարկե, ունեն, բայց նրանք ակտիվ գործիչներ չունեն, և հիմա, ուզեն, թե՝ ոչ, շատ դեպքերում ստիպված են լինելու դաշինքներ ձևավորել»,–նշեց նա:

Անցում կատարելով մյուս հանգամանքին՝ Արմեն Բադալ յանը նշեց. «Եթե նոր ԸՕ–ն ընդունվի, ապա իշխանական թիմը, որն արդեն հայտարարում է, որ ԱԺ արտահերթ է գնալու «Իմ քայլը» դաշինքով, ամբողջովին կախված է լինելու վարչապետից: Գործելու է վերոնշյալ շոգեքարշի էֆեկտը և նրանք, ոչինչ չանելով, որպես վարչապետի շոգեքարշից կախված վագոն, մտնելու են ԱԺ: Գործող օրենսգրքով այդպես չի լինելու: Ուզեն–չուզեն ընտրատարածքներում պետք է իրենց նախընտրական կամպանիան իրականացնեն թե՛ կուսակցության, թե՛ իրենց համար: Եվ այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա. եթե ընդունվում է նոր ԸՕ– ն, ապա հայտնվելով խորհրդարանում, նրանք ամբողջովին պարտական և կախված են լինում կուսակցության ցուցակը գլխավորած անձից՝ վարչապետից: Իսկ եթե հին օրենսգրքով, ապա պայմանականորեն հիսուն տոկոսով են կախված լինում վարչապետից, իսկ մնացած հիսունը՝ իրենց աշխատանքից: Բացի այդ՝ «Իմ քայլը» դաշինքի մի քանի թեկնածուներ մեկ ընտրատարածքում են լինելու և ուզեն, թե՝ ոչ, միմյանց դեմ են մրցակցելու: Անկախ իրենցից, դա բերելու է այդ դաշինքի ներսում ժողովրդավարության տարածմանը»:

Նրա խոսքով, մի քանի թեկնածուների մրցակցությունը դրական արդյունք է ունենում, և ավելի լավ է, քան մրցակցության բացակայությունը:

«Իսկ ինչ վերաբերում է ներկուսակցական բախումների հնարավորությանը, ապա այս համատեքստում այդ հանգամանքը դրական իմաստով պետք է հասկանալ: Օրինակ՝ ԱՄՆ– ում նախագահական ընտրություններին մենք ականատես ենք եղել, թե հանրապետական կամ դեմոկրատական թեկնածուներն ինչպես են իրենց կուսակցության ներսում խիստ բախումների գնում: Ներկուսակցական մրցակցությունը բերում է կուսակցության ժողովրդավարությանը: Երկրորդ՝ կուսակցության մեջ հաղթում է քաղաքականապես ուժեղը, և այդ քաղաքականապես ուժեղը, որը գնում է ԱԺ, պետությունն է ուժեղացում, իսկ տնտեսությունը դարձնում ավելի մրցունակ: Ներկուսակցական բախման բացասական երանգը 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ էր, բայց ՀՀԿ թեկնածուների միջև այդ բախումը քրեաօլիգարխիկ բախում էր: Հիմա քրեաօլիգարխիկ բաղադրիչը հանում ենք, ստացվում է՝ քաղաքական բախում կամ մրցակցություն, ինչը միայն դրական է երկրի զարգացման համար»,–եզրափակեց քաղտեխնոլոգը: 

6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին
Ամենադիտված