ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոոստիկանությունում պարգևատրումների վճարման խնդրի վերաբերյալ մամուլի հետեւությունները անհիմն են. Ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը  «Իրավունք» թերթի հոկտեմբերի  26-ի համարում «Պարգևավճարները կրճատել են. ոստիկանությունում բողոքի ալիք է հասունանում» հրապարակման վերաբերյալ հանդես է եկել պարզաբանմամբ՝ թերթի հետեւությունները  համարելով անհիմն համապատիրականությանը չհամապատասխանող: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ոստիկանության տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   վարչությունից, պարզաբանման մեջ ասվում է. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով (նախորդ տարիներին` «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով) սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ծառայողներին յուրաքանչյուր տարի պարգևատրումներ վճարվել են (վճարվում են) աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար, յուրաքանչյուրին` տարեկան ոչ ավելի քան 3 անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով:

Ըստ այդմ, 2014 թ.-ից սկսած` այդ նպատակով յուրաքանչյուր տարի օգտագործվել է շուրջ 2,3-ից 2,5 մլրդ. դրամ, որի սահմաններում տարեկան երկուսից երեք անգամ հատկացվել են պարգևատրումներ, պաշտոնային դրույքաչափը չգերազանցող չափերով (55,0 70,0 85,0 հազարական դրամ և այլն):

Ընթացիկ տարում այդ նպատակով արդեն իսկ ծախսվել է 1785,0 մլն. դրամ, իսկ տարբերությունը նախատեսվում է հատկացնել տարեվերջին: 

Հարկ է նշել, որ ՀՀ 2019թ. պետական բյուջեի նախագծով վերոգրյալ տնտեսվող միջոցներից զատ լրացուցիչ նախատեսվել է շուրջ 3,1 մլրդ. դրամ, որը իրական հնարավորություն կընձեռի ավելի քան կրկնակի չափով ավելացնել ոստիկանության ծառայողների խրախուսմանն ուղղվող միջոցները:

Լրատվամիջոցներին կոչ ենք անում ոստիկանության վերաբերյալ հրապարակումներ պատրաստելիս համագործակցել կառույցի համապատասխան ծառայությունների հետ, ինչը ընթերցողին զերծ կպահի թյուրիմացությունից, իսկ լրատվամիջոցին անփաստարկ ու կեղծ տեղեկատվություն հրապարակելուց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular