ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրողների մասնակցությունը՝ ՏԻՄ ընտրություններում. այդ թվում 4 քաղաքներում. Ամենաակտիվը Կապանն է, պասիվը՝ Էջմիածինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի 49 համայնքներում ՏԻՄ ընտրությունները պասիվ են անցնում: Մասնավորապես, ժամը 11.00-ի դրությամբ Արմավիր քաղաքում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 6,44 տոկոսը (28699 ընտրողից՝ 1849-ը):

Էջմիածնում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 6,15 տոկոս (45278 ընտրողից 2784-ը):

Հրազդանում քվեարկությանը մասնակցել է 7,34 տոկոսը (44154 ընտրողից 3240-ը):

Համեմատաբար ակտիվ է Կապան քաղաքում, որտեղ ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 15,44 տոկոսը (34969 ընտրողից 5400-ը):

Նշենք, որ այս 4 քաղաքներում քաղաքապետները հրաժարական տվեցին թավշյա հեղափոխությունից հետո:

Էջմիածնում առաջադրվել է քաղաքապետի 12 թեկնածու, իշխող ուժի թեկնածուն քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն է: Թեկնածուներ են նաեւ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը եւ «Յունիբանկի» տեղի մասնաճյուղի ղեկավար, ԲՀԿ-ական Վահե Մովսիսյանը:

Նշենք, որ քարոզարշավի ընթացքում Դիանա Գասպարյանի հետ կապված պատմություն էր գրանցվել. Նրա հայրը զանգահարել էր դստեր հասցեին սոցիալական ցանցում բացասական գրառումներ կատարած, մարտի 1-ի գործով դատապարտված Գեւորգ Մանուկյանին, որն այժմ բնակվում է Ստրասբուրգում, եւ սպառնացել ու վիրավորել: Գեւորգ Մանուկյանի գրառումները վերաբերել էին այդ ժամանակ դատավորի օգնական Դիանա Գասպարյանի կեցվածքին: Ավելի ուշ Դիանա Գասպարյանը հրապարակավ ներողություն էր խնդրել հոր պահվածքի համար՝ նշելով, որ նյարդերը տեղի են տվել:

Հրազդանում թեկնածուները ընդամենը երկուսն են՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը եւ հեղափոխական ակտիվիստ Լեւոն Ստեփանյանը:

Այստեղ քարոզարշավի ժամանակ սկանդալային ձայնագրություն հրապարակեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը», ըստ որի, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի նախընտրական  քարոզչության մեջ ներգրավված են նաեւ դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու աշակերտները: Մասնավորապես, թիվ 5 դպրոցի տնօրենը ձայնագրության մեջ համաձայնում է 100 հոգի ուղարկել Սեւակ Միքայելյանի նախընտրական հանրահավաքին: Թեկնածուի նախընտրական շտաբը սա սադրանք՝ էր որակել եւ նշել, որ պետք է պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը զանգահարել է տնօրենին և ներկայացել որպես Սասուն Միքայելյանի օգնական։

Ի վերջո, այդ դպրոցի տնօրենը Կոտայքի մարզպետարանի կողմից «խիստ նկատողություն» էր ստացել:

Հատկանշական է, որ Հրազդանում ՔՊ-ն հայտարարել էր, որ Սասուն Միքայելյանի որդուն չի պաշտպանելու: Անգամ Սասուն Միքայելյանն էր հայտարարել, որ չի մասնակցելուի քարոզարշավին, սակայն այսօր նրան տեսել են որդու նախընտրական շտաբում:

Արմավիրում թեկնածուները 4-ն են, այդ թվում քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը: Նախկին քաղաքապետի մտերիմ, Արմավիրի ավագանու անդամ Օհան Հարությունյանը եւ 2011 թվականից քաղաքապետի պաշտոնի համար պայքարող անկուսակցական Սեւակ Մինասյանը:

Կապանքաղաքում առաջադրվել է երեք թեկնածու՝ քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ անդամ Նարեկ Բաբայանը, Էդգար Հովհաննիսյանը եւ Գեւորգ Փարսյանը:

Եւս մեկ ուշագրավ փաստ. Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում այցելել է Կապան, Արմավիր եւ Էջմիածին, իսկ Հրազդան չի այցելել:

Նշենք, որ ժամը 11.00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններում ընդհանուր մասնակցությունը կազմում է 9,33 տոկոս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular