ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոյեմբերյանի քաղաքապետի ընտրության մասին». Վարուժան Բաբաջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2012 թվականին բավականին երիտասարդ էի, երբ առաջադրվեցի ԱԺ պատգամավորության թեկնածու թիվ 40 ընտրատարածքում, շատերին այդ քայլը անմիտ ու ֆանտաստիկ թվաց: Սա այն դեպքում, երբ քո դիմաց կանգնած է մի ամբողջ պետական մեքենա, քրեաօլիգարխիկ համակարգ՝ իր արբանյակներով, և, ի վերջո, գործարար, ով պատրաստ է և կարող է բոլդուզերով փող ծախսել և քեզ ու քո թիմին ճզմել թե ֆինանսապես, թե այլ ռեսուրսներով...

Այդ ժամանակ ես խոսում էի արտամայրաքաղաքային տարածաշրջաններում քաղաքական էլիտայի և տեղական լիդերների համակարգի ձևավորման մասին, երիտասարդների՝ թմբիրից դուրս գալու ժամանակի մասին, քաղաքական և քաղաքացիական պայքարի մասին... Փորձեցի քաղաքացիների հետ խոսել առանց կեղծիքի ու ստի, այն հարցադրումները, որոնք օրենսդրական լուծումներ չէին ենթադրում՝ մերժվում էին իմ կողմից՝ թեկուզ բավական ստվար ձայն կորցնելու հաշվին...

Ցավոք, առաջադրվելուս անսպասելի որոշման և ժամանակի սղության պատճառով չկարողացա լինել բոլոր համայնքներում, լիարժեք աշխատանք կատարել... Մարդիկ ինձ հասկացան, և գրեթե բոլոր այն համայնքներում, որտեղ հնարավորություն եղավ նորմալ հանդիպումներ կազմակերպել՝ կամ հաղթեցի, կամ պատկառելի ձայներ հավաքեցի... Ընդ որում՝ ընտրարշավին մասնակցել եմ գրեթե ծակ գրպանով...

Մեծ հաշվով՝ ընտրություններից դուրս եկա պատկառելի քվեներով և նույնքան պատկառելի քաղաքական բագաժով... Սա նշանակում է, որ միշտ չէ, որ մարդիկ գնում են կեղծիքի և պոպուլիզմի հետևից, պարզապես ադեկվատ մտքի և հստակ քայլերի բացակայությունն է նրանց ստիպում փրկություն որոնել օդ տատանողների մեջ...


Սա իմ ընտրարշավի միակ ձեռքբերումը չէր: Բազմաթիվ երիտասարդներ, տեսնելով, որ ցանկացած ուժի դեմ հնարավոր է գնալ և հաղթել՝ ոգևորվեցին և գործի անցան: Եթե նախկինում համայնքապետերի ընտրություններին մասնակցում էին գրեթե 50-60-նն անց մարդիկ, սկսվեց երիտասարդների բումը: Նոյեմբերյանի բազմաթիվ համայնքներում 25-28 տարեկան ջահել տղերքը հաղթեցին գործող գյուղապետերին և, որոշ տեղերում, անգամ հիանալի գյուղապետեր են՝ ավյունով լիքը, աշխատող, վազող, ուժեղ... Ավագանի ընտրվելու համար գործի անցան հարյուրավոր երիտասարդներ...

Սա, թերևս, Նոյեմբերյանի տարածաշրջանի համար հասունության կարևորագույն ատեստատ է. քաղաքական դաշտը սկսել է կտրուկ երիտասարդանալ, նոմենկլատուրային մշակույթին փոխարինելու է գալիս մենեջմենթի մշակույթը... Եվ եթե ժամանակին իմ քաղաքական պայքարը այդ ամենում դույզն ինչ դերակատարություն է ունեցել՝ միայն ուրախ կարող եմ լինել...

Այժմ՝ հիմնական ասելիքի մասին...

Այս օրերին շատ է խոսվել համայնքային ընտրությունների մասին, թեկնածությունների առաջադրման ակտիվ փուլն է: Անշուշտ, որպես ակտիվ նոյեմբերյանցու՝ իմ անունը նույնպես շրջանառվել է թեկնածուների ցանկում, իմ բազմաթիվ մերձավորների ու համերկրացիների կողմից ստացել եմ առաջադրվելու առաջարկ...

Ես ցանկանում եմ, որպեսզի համայնքները ղեկավարեն նոր սերնդի ամբիցիոզ, համարձակ, վազող և աշխատող երիտասարդները... Մարդիկ, ովքեր վաղ հասակից կընկալեն ղեկավարման պատասխանատվությունը, բարդությունը, տառապանքն ու միաժամանակ ղեկավարելու և ծառայողական մեքենա ունենալու հաճույքը... Ինձ համար դրանք անցած, հնացած բաներ են, ես բավականին մեծ կառույցների ղեկավար եմ, ինքնաբավ մարդ, ում ամբիցիաները այլևս պաշտոններն ու բարձր դիրքերը չեն գրգռում...

Ի վերջո, տարօրինակ կլիներ, որ երկրի առաջատար մեդիա - ըներություններից մեկի ղեկավարը մտածեր մունիցիպալ կառավարման մասին...

Այս պահին Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր համայնքներում նորմալ, բանիմաց ու երիտասարդ կադրեր են առաջադրվել, ես բոլորին շնորհավորում եմ՝ քաղաքական մեկնարկի համար, մաղթում եմ արդյունավետ քարոզարշավ... Ցանկացած ընտրությունից յուրաքանչյուրս պետք է ձգտենք դուրս գալ հասունության նոր քննություն հանձնած...
Ինքս կհետևեմ, որպեսզի ընտրություններն անցնեն օրինականության և բարոյականության շրջանակներում: Ամենօրյա կապի մեջ եմ հիմնական թեկնածուների հետ, մթնոլորտը, փառք Աստծո, նորմալ է և հուսադրող...

Ի վերջո, ովքեր էլ կղեկավարեն մեր համայնքները՝ կփորձենք օգնել, ինչպես նաև կիրառել հասարակական վերահսկողության մեխանիզմներ... Մենք այստեղ ենք ապրում, և այդ հանգամանքը չի կարող անտեսվել որևէ մակարդակի իշխանության կողմից...

Այսքանը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular