ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտավարական նահա՞նջ, թե՞ կառուցողականության ձգտում. ինչո՞ւ Փաշինյանը որոշեց քանդել բարիկադները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին իշխանության առաջին դեմքերի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերից հաճախ են հնչում բարիկադները քանդելու մասին հայտարարություններ: Այդ հայտարարությունների առիթ հանդիսացավ մի կողմից Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետ, մյուս կողմից՝ սպասվող խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի հնարավոր ցուցակն ու դրա բովանդակությունը: Ակնհայտ է, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունը մեղմացել է: Այդ մեղմացված, ակնհայտորեն փոխված ոճը առկա էր նաև Փաշինյանի հրաժարականի տեքստում, որտեղ նա հայտարարեց, որ Հայաստանում թշնամիներ չունի:

Բնականաբար, լավ է, որ իշխանություններն այսպիսի ռիթմ են հաղորդում քաղաքական հռետորաբանությանը, հետևաբար նաև քաղաքական իրադարձություններին: Լավն այս դեպքում ինքնանպատակ ձևակերպում չէ, լավ՝ որպես գնահատական, որ իշխանությունն ու քաղաքական մյուս ուժերը կարողացան բավական անցնցում դուրս գալ հոկտեմբերի 2–ին ու դրանից առաջ նշմարվող ներքաղաքական բախումներ ենթադրող տրամաբանությունից: Սակայն գնահատելուց բացի ավելի էական է հասկանալ, թե, ի վերջո, ինչը դրդեց իշխանություններին առաջի դեմքի մակարդակով կտրուկ փոխել հռետորաբանությունը, հատկապես քարոզարշավից առաջ, երբ սովորաբար հռետորաբանությունը սրվում է, ոչ թե մեղմանում: 

Հունան Պողոսյանի մարզպետ նշանակվելու կապակցությամբ շատ խոսվեց կադրային քաղաքականության մասին: Ակնհայտ է, որ կադրային քաղաքականությունը Փաշինյանի իշխանության ամենացավոտ կետերից մեկն է: Բարիկադներ քանդելն ու դրանով հակառակ ճամբարում գտնվողներից շատերի միջոցով կադրային բացերը լրացնելը կարելի է դիտարկել պատճառներից մեկը, թե ինչու է իշխանությունը փոխել իր հայտարարությունների ոճն ու բովանդակությունը: Նախորդ համարում արդեն խոսել ենք այն մասին, որ ինչքան էլ հնչեն գեղեցիկ խոսքեր նոր կադրեր պատրաստելու կամ վերջիններիս սփյուռքից բերելու մասին, կան բազմաթիվ խնդիրներ այստեղ և այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ կադրերը մեկ–երկու ամսում չեն ստեղծվում, հետևաբար պետք է օգտագործել եղած ռեսուրսը: 

Մյուս կողմից, իհարկե, բացառապես կադրային քաղաքականությամբ հնարավոր չէ բացատրել հռետորաբանության այսպիսի փոփոխությունը: Ակնհայտ է, որ խնդիրն ունի նաև մարտավարական կողմ: Իհարկե առաջին հայացքից Փաշինյանը այլևս որևէ խնդիր չունի իշխանությունն ամբողջականացնելու, ապագա խորհրդարանում մեծմասնություն վերցնելու և ըստ այդմ իր ցանկությամբ ու որոշմամբ կառավարություն ձևավորելու հարցում:

Բայց ինչքան էլ ընտրությունն ու այդ ընտրություններում Փաշինյանի ու նրա ղեկավարած ուժի հաղթանակը երաշխավորեն հեղափոխության հերթական փուլի հաջողությունն ու դրա քաղաքական կապիտալիզացիան, կա մի խնդիր, որը ընտրություններով չի լուծվում: Խոսքը հին համակարգի, այդ համակարգը ներկայացնող մարդկանց ու խմբերի, նրանց ունեցած ռեսուրսների և դրանց հնարավոր ազդեցության մասին է: Պարզ է, իհարկե, որ հին համակարգը չկա ֆորմալ առումով, չկան այդ համակարգի խաղի կանոնները: Բայց հին համակարգի բովանդակությունը կա, մարդիկ, խմբերը, նրանց ունեցած կապիտալը կա: Եվ անկախ այն հանգամանքից, որ ֆորմալ առումով որևէ խումբ, որևէ կուսակցություն, որ մաս է կազմել հին համակարգին, այժմ չունի իշխանություն վերցնելու որևէ լծակ, այդ մարդիկ ու խմբերը շարունակում են ապրել ու լինել Հայաստանում: Հետևաբար Փաշինյանն ու իշխանությունը ինչ–որ կերպ պետք է հարաբերվեն վերջիններիս հետ:

Եվ եթե, ասենք, օլիգարխներ անվանվող խավի դեպքում այդ նոր հարաբերությունների ձևաչափը քիչ թե շատ պարզ է, ապա հին համակարգի քաղաքական թևի հետ հարաբերվելու նոր ձևաչափ ակնհայտորեն առայժմ չկա: Չենք բացառում, որ հակաբարիկադային հռետորաբանություն ներմուծելով՝ Փաշինյանը փորձ է անում, այսպես ասած, նվազեցնել դիմադրության հնարավոր ռիսկերը իր դեմ, որոնք գուցչեն արտահայտվի առաջիկա ընտրություններում, բայց կարող են արտահայտվել հետո, երբ հին համակարգի ողջ մնացած մասնիկները հանկարծ իրենց լուսանցքից դուրս զգան ու սկսեն այդ հիմքով մոբիլիզացվել:

Ամեն դեպքում, ակնհայտ է մի բան, որ անկախ հեղափոխության ու այդ հեղափոխոթյան առանցք հանդիսացող ուժի հանդեպ եղած հասարակական ահռելի համակրանքից, վերջիններիս՝ մեծամասնություն լինելու անժխտելի իրողությունից, քաղաքական համակարգը միայնակ զբաղեցնել անհնար է: Պետք են այլ ուժեր, առավել ևս, երբ հայտարարվում է նոր խաղի կանոնների մասին, պետք են ուժեր, որոնց հետ հնարավոր կլինի աշխատել իշխանություն–ընդդիմություն ֆորմատով: Հակաբարիկադային հռետորաբանությունը, եթե իհարկե այն կարճաժամկետ մանևրում չէ ու միտված է դառնալ քաղաքական տրամաբանություն, այս իմաստով հիմքեր է ստեղծում կառուցողական ու առողջ դաշտի ստեղծման համար: Չի բացառվում, իհարկե, որ խաղարկվում է հին համակարգի «գլխի տակ փափուկ բարձ» դնելու սցենար, ըստ որի, կստեղծվի «պուպուշ» քաղաքական դաշտ, որտեղ բոլորը գոհ կլինեն, իշխանությանը որևէ մեկը չի քննադատի և մենք կվերադառնանք «հին ու բարի» «թողեք աշխատենք» տրամաբանությանը: Բայց սա վատագույն և ամենառիսկային սցենարն է, որը, հուսանք, որպես վատագույն վարկած էլ կմնա:

հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular