Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտավարական նահա՞նջ, թե՞ կառուցողականության ձգտում. ինչո՞ւ Փաշինյանը որոշեց քանդել բարիկադները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին իշխանության առաջին դեմքերի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերից հաճախ են հնչում բարիկադները քանդելու մասին հայտարարություններ: Այդ հայտարարությունների առիթ հանդիսացավ մի կողմից Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետ, մյուս կողմից՝ սպասվող խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի հնարավոր ցուցակն ու դրա բովանդակությունը: Ակնհայտ է, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունը մեղմացել է: Այդ մեղմացված, ակնհայտորեն փոխված ոճը առկա էր նաև Փաշինյանի հրաժարականի տեքստում, որտեղ նա հայտարարեց, որ Հայաստանում թշնամիներ չունի:

Բնականաբար, լավ է, որ իշխանություններն այսպիսի ռիթմ են հաղորդում քաղաքական հռետորաբանությանը, հետևաբար նաև քաղաքական իրադարձություններին: Լավն այս դեպքում ինքնանպատակ ձևակերպում չէ, լավ՝ որպես գնահատական, որ իշխանությունն ու քաղաքական մյուս ուժերը կարողացան բավական անցնցում դուրս գալ հոկտեմբերի 2–ին ու դրանից առաջ նշմարվող ներքաղաքական բախումներ ենթադրող տրամաբանությունից: Սակայն գնահատելուց բացի ավելի էական է հասկանալ, թե, ի վերջո, ինչը դրդեց իշխանություններին առաջի դեմքի մակարդակով կտրուկ փոխել հռետորաբանությունը, հատկապես քարոզարշավից առաջ, երբ սովորաբար հռետորաբանությունը սրվում է, ոչ թե մեղմանում: 

Հունան Պողոսյանի մարզպետ նշանակվելու կապակցությամբ շատ խոսվեց կադրային քաղաքականության մասին: Ակնհայտ է, որ կադրային քաղաքականությունը Փաշինյանի իշխանության ամենացավոտ կետերից մեկն է: Բարիկադներ քանդելն ու դրանով հակառակ ճամբարում գտնվողներից շատերի միջոցով կադրային բացերը լրացնելը կարելի է դիտարկել պատճառներից մեկը, թե ինչու է իշխանությունը փոխել իր հայտարարությունների ոճն ու բովանդակությունը: Նախորդ համարում արդեն խոսել ենք այն մասին, որ ինչքան էլ հնչեն գեղեցիկ խոսքեր նոր կադրեր պատրաստելու կամ վերջիններիս սփյուռքից բերելու մասին, կան բազմաթիվ խնդիրներ այստեղ և այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ կադրերը մեկ–երկու ամսում չեն ստեղծվում, հետևաբար պետք է օգտագործել եղած ռեսուրսը: 

Մյուս կողմից, իհարկե, բացառապես կադրային քաղաքականությամբ հնարավոր չէ բացատրել հռետորաբանության այսպիսի փոփոխությունը: Ակնհայտ է, որ խնդիրն ունի նաև մարտավարական կողմ: Իհարկե առաջին հայացքից Փաշինյանը այլևս որևէ խնդիր չունի իշխանությունն ամբողջականացնելու, ապագա խորհրդարանում մեծմասնություն վերցնելու և ըստ այդմ իր ցանկությամբ ու որոշմամբ կառավարություն ձևավորելու հարցում:

Բայց ինչքան էլ ընտրությունն ու այդ ընտրություններում Փաշինյանի ու նրա ղեկավարած ուժի հաղթանակը երաշխավորեն հեղափոխության հերթական փուլի հաջողությունն ու դրա քաղաքական կապիտալիզացիան, կա մի խնդիր, որը ընտրություններով չի լուծվում: Խոսքը հին համակարգի, այդ համակարգը ներկայացնող մարդկանց ու խմբերի, նրանց ունեցած ռեսուրսների և դրանց հնարավոր ազդեցության մասին է: Պարզ է, իհարկե, որ հին համակարգը չկա ֆորմալ առումով, չկան այդ համակարգի խաղի կանոնները: Բայց հին համակարգի բովանդակությունը կա, մարդիկ, խմբերը, նրանց ունեցած կապիտալը կա: Եվ անկախ այն հանգամանքից, որ ֆորմալ առումով որևէ խումբ, որևէ կուսակցություն, որ մաս է կազմել հին համակարգին, այժմ չունի իշխանություն վերցնելու որևէ լծակ, այդ մարդիկ ու խմբերը շարունակում են ապրել ու լինել Հայաստանում: Հետևաբար Փաշինյանն ու իշխանությունը ինչ–որ կերպ պետք է հարաբերվեն վերջիններիս հետ:

Եվ եթե, ասենք, օլիգարխներ անվանվող խավի դեպքում այդ նոր հարաբերությունների ձևաչափը քիչ թե շատ պարզ է, ապա հին համակարգի քաղաքական թևի հետ հարաբերվելու նոր ձևաչափ ակնհայտորեն առայժմ չկա: Չենք բացառում, որ հակաբարիկադային հռետորաբանություն ներմուծելով՝ Փաշինյանը փորձ է անում, այսպես ասած, նվազեցնել դիմադրության հնարավոր ռիսկերը իր դեմ, որոնք գուցչեն արտահայտվի առաջիկա ընտրություններում, բայց կարող են արտահայտվել հետո, երբ հին համակարգի ողջ մնացած մասնիկները հանկարծ իրենց լուսանցքից դուրս զգան ու սկսեն այդ հիմքով մոբիլիզացվել:

Ամեն դեպքում, ակնհայտ է մի բան, որ անկախ հեղափոխության ու այդ հեղափոխոթյան առանցք հանդիսացող ուժի հանդեպ եղած հասարակական ահռելի համակրանքից, վերջիններիս՝ մեծամասնություն լինելու անժխտելի իրողությունից, քաղաքական համակարգը միայնակ զբաղեցնել անհնար է: Պետք են այլ ուժեր, առավել ևս, երբ հայտարարվում է նոր խաղի կանոնների մասին, պետք են ուժեր, որոնց հետ հնարավոր կլինի աշխատել իշխանություն–ընդդիմություն ֆորմատով: Հակաբարիկադային հռետորաբանությունը, եթե իհարկե այն կարճաժամկետ մանևրում չէ ու միտված է դառնալ քաղաքական տրամաբանություն, այս իմաստով հիմքեր է ստեղծում կառուցողական ու առողջ դաշտի ստեղծման համար: Չի բացառվում, իհարկե, որ խաղարկվում է հին համակարգի «գլխի տակ փափուկ բարձ» դնելու սցենար, ըստ որի, կստեղծվի «պուպուշ» քաղաքական դաշտ, որտեղ բոլորը գոհ կլինեն, իշխանությանը որևէ մեկը չի քննադատի և մենք կվերադառնանք «հին ու բարի» «թողեք աշխատենք» տրամաբանությանը: Բայց սա վատագույն և ամենառիսկային սցենարն է, որը, հուսանք, որպես վատագույն վարկած էլ կմնա:

հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Վթար է․ մինչև 20։00-ն ջուր չի լինիԱդրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ևս 5 վագոն հացահատիկ Երգիծանքի և հումորի համաշխարհային օր․ պատմության այս օրը (01 ապրիլ)Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Օդի ջերմաստիճանը կբարձրանա Դոլարն ու ռուբլին թանկացել ենԲոսնիա և Հերցեգովինան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Իտալիային ու նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր Պլանային անջատումներ՝ ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին և 9-ինՄիլիարդատեր պաշտոնյան, որը միլիոնավոր եկամուտներ ունի նաև բնամթերքով. ով է նա. «Ժողովուրդ» Ով է լինելու «Հայաստան» դաշինքի շտաբի պետը. «Հրապարակ» ՔՊ-ն նոր որոշում ունի. լինել առավել կոռեկտ և զուսպ. «Ժողովուրդ» Ինչո՞վ է հայտնի Դավիթ եւ Միքայել Մինասյանների մայրը․ «Հրապարակ» Ինչպես են աշխարհում «պատժվում» իշխանության նկատմամբ ագրեսիա ցուցաբերած քաղաքացիները. «Ժողովուրդ» Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Լեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Իրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of IsraelՆորաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Թուրքիայում տղամարդը uպանել է ամուսնալուծության փուլում գտնվող կնոջը և նրա ընտանիքի անդամներին Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը Իտալիան մերժել է ԱՄՆ-ին Սիցիլիայի «Սիգոնելլա» բազա մուտք գործելու հարցում Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Ադրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Մահացել է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի մայրը Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Արտակարգ դեպք, Արտանիշում «Ford»-ը հարվածել է խոշոր եղջերավոր անաuունի, ապա բախվել «ՎԱԶ 2121»-ի, կnվը uատկել է․ Shamshyan Տեղափոխվեցի Հայաստան և խորապես զղջացի դրա համար. Ինչո՞ւ է կյանքը այդ արևոտ դրախտում շատ ավելի վատ, քան Ռուսաստանում«Քաղաքական վերլուծաբանները քննարկել են Հայաստանի վարչապետի գործողությունները. «Սադրանք և Ռուսաստանին դավաճանություն»»Հայաստանում մտահոգություն են հայտնել համաշխարհային տերությունների միջև տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների համար շարունակվող պայքարի վերաբերյալՍեմյոն Բաղդասարով. Եթե Հայաստանը «ներքաշվի» իրանական հակամարտության մեջ, դա խելագարություն կլինիԿապիտուլյացիա, ազգային շահերի դավաճանություն, արտաքին ճնշման ներգործություն. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը․ պատմության այս օրը (31 մարտ)Ձայների մասնատումը՝ իշխանության օգտին․ ընդդիմությանը կոչ է արվում միավորվել ընտրություններից առաջ Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Սփյուռքը կանգնում է եկեղեցու կողքին․ Դոնի Ռոստովում հարյուրավոր հայեր աջակցություն են հայտնում կաթողիկոսին Վթար՝ Երևանում, «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա. Shamshyan Հակամարտությունը կարո՞ղ է զիջել իր տեղը պրագմատիկ մոտեցմանը. «Փաստ»«Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ»Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ»
Ամենադիտված