ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանի հովանավորությամբ բացվեց Տարաս Շևչենկոյի արձանը (տեսանյութ, լուսանկարներ)

ՎԻԴԵՈ

Երևանի Օղակաձև զբոսայգում հանդիսավոր արարողությամբ այսօր տեղի ունեցավ ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ-ժողովրդագետ, Ռուսաստանի Արքայական գեղարվեստի ակադեմիայի անդամ Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի հուշարձանի բացումը:

Հուշարձանը նվիրված է Ուկրաինայի անկախության 27 և հայ-ուկրաինական դիվանագիտական կապերի հաստատման 100-ամյակին: Այն կառուցվել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ:


Հուշարձանի բացման արարարողությանը ներկա էին Գագիկ Ծառուկյանը, «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Պետրո Լիտվինը, Ուկրաինայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարը, Զապորոժիեի շրջանի հայերի միության նախագահ Արտաշես Սարգսյանը, Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի խորհրդական Տիգրան Ավագյանը, Ուկրաինայի Հանրապետության մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը և այլք:

Ըստ Ուկրաինայի ԱԳՆ պետքարտուղարի՝ Տարաս Շևչենկոն Ուկրաինայում ունի նույն նշանակությունն, ինչ Գրիգոր Նարեկացին՝ հայերի համար: Պետքարտուղարը շնորհակալություն հայտնեց իրենց ժողովրդի մեծերից մեկի հուշարձանը կանգնեցնելուն ֆինանսապես աջակցելու համար:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ հուշարձանը կանգնեցվել է ի նշան երկու երկրների՝ Հայաստանի և Ուկրաինայի  բարեկամության. «Ես ցանկություն ունեմ, որ մեր երկրների կապն ավելի ամրապնդվի և Ուկրաինայում բնակվող կես միլիոն հայ բնակչությունն իրեն զգա՝ ինչպես իր երկրում»,-նշեց Գագիկ Ծառուկյանը:  

«Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը ևս իր ելույթում ընդգծեց, որ Տարաս Շևչենկոյի արձանի բացումը Հայաստանի և Ուկրաինայի հանրապետությունների կապերն ամրապնդող կարևոր քայլ է: «Ես շատ եմ կարևորում Ուկրաինայում բնակվող շուրջ հինգ հարյուր հազար հայերի անվտանգությունը: Սակայն ես, հաճախակի լինելով այնտեղ, միշտ էլ նկատել եմ, որ ուկրաինացիների կողմից այդ անվտանգության հարցը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում»,-ասաց Վարդանյանը: 

 

Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի արձանի բացման արարողությունից հետո հնչեցին Հայաստանի և Ուկրաինայի օրհներգերը: Միջոցառումը եզրափակվեց հոգևորականների օրհնությամբ և տերունական աղոթքով:

Հուշարձանը հեղինակել են քանդակագործ Վլադիմիր Պետրոսյանը եւ ճարտարապետ Սարգիս Սարդարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular