ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակահեղափոխության քարոզչական միֆը ցնդեց. ժամանակն է օրակարգերի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպումը և հանդիպման արդյունքում ստորագրված հուշագիրը մեկ բառով կարելի է անվանել՝ որպես երկրում առկա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու առարկայական փորձ: Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած իրադարձություններից հետո կար վտանգ, որ քաղաքական ջրաբաժանները կարող են խորանալ, և մենք բոլորովս դրանից դուրս գալ չենք կարողանա: Հայտնի հանդիպումը, սակայն, ցույց տվեց, որ բոլոր կամուրջները չէ, որ այրված են:

Հատկապես հատկանշական է ստորագրված հուշագրի 3–րդ կետը, որով կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ: Առաջին հայացքից սիմվոլիկ թվացող այս արձանագրումն, իրականում, շատ կարևոր ձեռքբերում է ներկայիս քաղաքական իրավիճակում: Այս կետով, ըստ էության, խաչ է քաշվում Երևանի ավագանու ընտրություններում դոմինանտ դարձած հակաքարոզչության տրամաբանության վրա և սահմանվում են նոր խաղի կանոններ:

Արձանագրված այդ կետն, ըստ էության, կարևոր է ոչ թե գեղեցիկ և կոռեկտ ընտրապայքարի անցկացման ինքնանպատակ լինելու կոնտեքստում, այն, ըստ էության, նոր քաղաքական իրավիճակի ու քաղաքական դաշտի առողջացման բանալին է: Փաստացի այդ կետը ի ցույց է դնում, որ հակահեղափոխության մասին քարոզչական հնարքներն ու միֆերն այլևս ակտուալ չեն, ինչը միանշանակորեն ճանապարհ է բացում նոր քաղաքական դիսկուրս ունենալու համար, դիսկուրս, որտեղ կենտրոնականը կլինի ոչ թե հակաքարոզչությունը, այլ կառուցողական քննադատությունը:

Իհարկե, ցանկացած քարոզարշավ ենթադրում է առճակատում և կոշտություն, առանց այս կոմպոնենտների դժվար է պատկերացնել քաղաքական պայքարն աշխարհի որևէ, նույնիսկ ամենակայացած երկրում: Այլ հարց է, թե որն է այդ կոշտության սահմանն ու նպատակը՝ միմյանց ոչնչացնե՞լը, թե՞ իրար դեմ պայքարելով՝ ծրագրային, գաղափարական մոտեցումների առավելությունները հասարակությանը ցույց տալը: Եվ այս իմաստով կողմերի միջև արձանագրված կոռեկտ քարոզարշավ անելու խոստումը կենսական է: Այն, ըստ էության, պետք է ուղենիշային դառնա նաև ընտրություններին մասնակցել պատրաստվող այլ ուժերի համար: 

Ինչքան էլ հեղափոխության տրամաբանությունը ունենա իր առանձնահատկությունները, պարզից էլ պարզ է, որ այն հավերժ ձգվել չի կարող և ինչ–որ պահից գալու է, այսպես ասած, օրակարգերի ժամանակը: Այն պահից, երբ հեղափոխությունը հաղթահարած լինի իր բոլոր խոչընդոտները, հասարակության համար կենսական է դառնալու այն, թե ինչ է իրեն առաջարկում նոր իշխանությունը, ընդհանրապես՝ ինչ է առաջարկում նոր քաղաքական դաշտն իր մասնակիցներով հանդերձ:

Հատկապես հիմա, երբ նույնիսկ հանրապետականներից շատերը պատրաստակամություն են հայտնել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու և ՀՀԿ–ն որպես խմբակցություն այլևս փոքրամասնություն է, հակահեղափոխության մասին խոսելու որևէ առարկայական նյութ չկա: Ավելին, ոչ միայն կարիք, այլև հնարավորություն էլ չկա որևէ մի ուժի կամ գործչի անվանել կամ «նշանակել» հակահեղափոխական ու հեղափոխության ողջ ռեսուրսն ուղղել դրա դեմ: Եթե Հայաստանում կա էլ հակահեղափոխություն, ապա այն փոքրամասնություն է ոչ միայն դե ֆակտո՝ չունենալով ժողովրդի աջակցությունը, այլև դե յուրե՝ ԱԺ–ում ևս ունենալով պոտենցիալ փոքրամասնություն: 

Ինչքան էլ տարօրինակ չթվա, բայց այժմ, երբ հակահեղափոխության պոտենցիալն ու հումքը այլևս բոլոր մակարդակներում մարգինալացված է, սկսվում է հեղափոխության ամենադժվար փուլը՝ աշխատելու, ստեղծելու, պոզիտիվ օրակարգեր առաջ քաշելու փուլը: Շատերին, այդ թվում հեղափոխության առաջամարտիկներին կարող է թվալ, թե հեղափոխությունը խորհրդարանական ընտրություններում իր մրցակիցներին հաղթելուց հետո հայտնվելու է խաղաղ մի հանգրվանում, ինչից հետո կյանքը կարգավորվելու է ինքնզինքն: Ցավոք, իսկ իրականում բարեբախտաբար, այդպես չէ: Եվ եթե շարժվենք հեղափոխության շրջանում մոդայիկ պատկերացմամբ, ապա եթե նույնիսկ բոլոր վատ բաներն ու վատ մարդիկ վերանան Հայաստանից, դա չի նշանակելու, որ ամեն ինչ ու ամեն ոք այսուհետ լավն են լինելու: Կարիք է լինելու լավը ստեղծել զրոյից: Իսկ սա, ըստ էության, ամենաբարդն է, հաշվի առնելով նաև հեղափոխության անատոմիան, նրա բնույթը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular