ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աջակցելով Փաշինյանին՝ Ծառուկյանը աջակցում է ամբողջ ժողովրդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հոկտեմբերի 8-ը հեղափոխական Հայաստանում կարելի է համարել պատմական օր, հենց այս օրը երկրի երկու հզոր ուժերը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցություն ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ստորագրեցին մի հուշագիր, որը մշուշից ազատեց հայաստանյան քաղաքական դաշտը։ Հուշագրում տեղ գտած կետերից յուրաքանչյուրը կգործի ի օգուտ ՀՀ քաղաքացիների։ 
Առաջին կետում ասվում է, որ կողմերը համակարծիք են, ԱԺ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ։ Ինչը փաստում է, որ Ծառուկյանը ի սկզբանե դեմ չի եղել այս գաղափարին, ու կարծում եմ, որ ամեն ինչ կանի՝ Աժ ընտրությունները պատշաճ կազմակերպելու համար։
Երկրորդ կետով ասվում է, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, չի առաջադրի վարչապետի այլ թեկնածու, ու չի սատարի մեկ ուրիշին։ Այս կետը ապացույցն է այն բանի, որ Ծառուկյանը ոչ միայն հեղափոխության աջակից ուժ է, այլև աջակցում է Փաշինյանին, երկրի հետագա կառավարման հարցում, իսկ Փաշինյանը ժողովրդի թեկնածուն է, հետևաբար աջակցելով Փածինյանին՝ Ծառուկյանը աջակցում է ամբողջ ժողովրդին։
Ընտրությունների անցկացման որակի մասին կետը երրորդն է։ Կարծում եմ սրա մասին խոսելու անհրաժեշտություն չկա, քանի որ գործ ունենք կայացած ուժերի հետ, հատկապես Ծառուկյանի ղեկավարած դաշինքը, որը արդեն ունի նման փորձ, ու դժվար չի լինի գրագետ նախընտրական արշավի կազմակերպումը։
Կարծում եմ կետը, որին պետք է խորապես անդրադառնալ, չորրորդն է։ 
Չկա մարդ, ով չգիտի, թե Ծառուկյանն ինչ հսկայածավալ աշխատանքներ է տարել ու տանում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։ Արդեն իսկ կան այդ ներդրումները, ու դեռ մեծ ծավալի ներդրումներ էլ կլինեն։ Իսկ այդ օտարերկրյա ներդրումները Ծառուկյանի անձի նկատմամբ եղած վստահության արդյունքն է։ Ներդրումները, ինքնըստինքյան, նպաստում են աշխատատեղերի ավելացմանը, ինչն էլ լավացնում է երկրում սոցիալ տնտեսական վիճակը։ Հեղափոխությունից հետո, Ծառուկյանը ակտիվորեն զբաղվել է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ, ու նրա ձեռնարկած գործերն են, որ հաջողություններ են հասել։
Հուշագիրը, որը վկան է այս երկու ուժերի գործակցությանը, կրկին անգամ փաստում է, որ Ծառուկյանը ինչպես կար, այնպես էլ կմա ժողովրդի կողքին, ու կողմ կլինի ՀՀ քաղաքացու յուրաքանչյուր որոշման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular