ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ ի՞նչ է արել Լենա Նազարյանը, քան որոշ դրվագներում ֆիզիկական ներկայություն ապահովելը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջերս շատացել են այն խոսակցությունները, որ ոմանք փորձում են փայ մտնել համաժողովրդական շարժման հաղթանակին, կամ ոմանք փորձում են մենաշնորհի վերածել այն: Պետք է նշենք սակայն, որ նմանատիպ խոսակցություններն հիմնականում արհեստածին են, որոնք կրկին անգամ միտված են հանրության տրամադրությունների վրա ազդելուն՝ կոնկրետ քաղաքական ուժի կամ գործչի դեմ այն ուղղելու համար: Համաժողովրդական շարժաման գրանցած հաղթանակն այս առումով, որոշ գործիչներ, ովքեր քաղաքական հմտություններից ու առհասարակ քաղաքական դատողություններ անելու ունակությունից զուրկ են, դարձրել են դրոշակ, ամեն տեղ ինչ-որ բան համոզելու համար, մեջբերում են դա, վերագրելով այն բացառապես իրենց և իրենց թիմի հաղթանակի, այդկերպ կրկին անգամ տարանջատելով հասարակությանը և թույլ չտալով համախմվել մեկ ընդհանուր քաղաքական օրակարգի շուրջ: Այդ գործիչներից վերջերս ամենաշատը աչքի ընկածը բախտի բերմամբ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար դրված Լենա Զազարյանն է: Ըստ Լենա Նազարյանի, շարժմանը աջակցելու կամ դրան օժանդակելու վերաբերյալ ոչ ոք չպետք է բարձրաձայնի, որովհետև բոլորն էլ աջակցել են դրան: Համաձայն ենք, բայց ի գիտություն Նազարյանի պետք է նշեմ, որ հենց իր նման «գործիչների», հասարակությանը բարիկադների դեմ կանգնացնելու անընդունելի գործելաոճի շնորհիվ է, որ նման հայտարարություններ անելու անհրաժեշտություն է ծագում, հակառակ դեպքում նրա նմանների կողմից ապատեղեկատվություն մատուցելու պրոցեսը, հանգեցնելու է մի իրավիճակի, երբ պարզվելու է, որ շարժման հաղթանակը մենաշնորհվել է հենց իրենց թիմի կողմից: Սա մեծ հաշվով նաև արջի ծառայություն է սեփական թիմին, դա հետագայում կարող է շատ ավելի վատ հետևանքներով ի հայտ գալ, և այս պարագայում բացարձակ էական չէ, թե նմանատիպ հայտարարություններն ու արտահայոտւթյունները արվում են գիտակցաբար, թե ինքնաբերաբար, արդյունքը վերջնական, մեկն է լինելու:
Մեկ, երկու, երեք նմանատիպ դրսևորում, հանրությունն արդեն իսկ կհասկանա, որ նման կոչերն ու հայտարարությունները, ոչ այլ ինչ են քան հասարակությանը պառակտելու փորձ, այդ դեպքում ներողություններն ու լիդերից ակնկալվելիք պաշտպանությունը, կարող է բավականին ուշացած լինել:
Իմիջայլոց Ծառուկյանի օրերս տված հացազրույցի որոշ մեջբերումներից սրտնեղած Նազարյանը, հիշողությունը թարմացնելու խնդիր ունի, քանի որ մոռացության մատնել այն հանգամանքը, որ Ծառուկյանը մեծ ավանդ է ունեցել շարժման ողջ պրոցեսի և դրա տրամաբանական հանգուցալուծման գործում, առնվազն արդար չէ ու ամպագորգոռ հայտարարությունները դրան դեմ ուղղված, ոչ մի արդյունք չեն կարող տալ, բոլորն էլ տեղյակ են, թե ով ինչ է արել այդ օրերին, իսկ ինչ է արել Լենան առհասարակ, բացի երբեմն ֆիզիկական ներկայություն ապահովելուց: Այ սա հարց է, որն անշուշտ պետք է մտահոգի հենց իրեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular