ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատում եմ, երբ ինձ փոփ աստղ են անվանում. Մադոննան այսօր դարձավ 58 տարեկան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօր ծննդյան 58-ամյակն է նշում ամերիկացի երգչուհի եւ պրոդյուսեր Մադոննան: Իր կարիերան երգչուհին սկսել է ռոք խմբերում հանդես գալով: Մադոննան ժամանակին առանձնացավ իր տարբերվող եւ յուրահատուկ կերպարներով: Երգչուհու տեսահոլովակները MTV-ի անբաժանելի մասն են կազմում, իսկ նրա երգերը, գրեթե, միշտ դրական արձագանքների են արժանանում երաժշտական քննադատների կողմից:

Իսկ ի՞նչ է կարծում երգչուհին կյանքի, տաղանդի, կերպարանափոխության եւ ազատության մասին: Փորձենք հասկանալ` ներկայացնելով նրա հայտնի մեջբերումներից մի քանիսը:

«Եղի՛ր ուժեղ, հավատա՛ ազատությանն ու Աստծուն: Սիրի՛ր ինքդ քեզ, հումորով վերաբերվիր կյանքին, մի՛ դատիր մարդկանց` ելնելով նրանց մաշկի գույնից կամ սեքսուալ կողմնորոշումից, սիրի՛ր կյանքն ու քո ընտանիքին»:

«Ես մի բան եմ սովորել, դա այն է, որ ես չեմ իմ տաղանդի սեփականատերը: Ես դրա մենեջերն եմ»:

«Ես հրաժարվում եմ անել այն, ինչն ինձանից սպասում են»:

«Ուզում եմ լինել Գանդիի, Մարտին Լյութեր Քինգի եւ Ջոն Լենոնի նման, բայց ուզում եմ ողջ մնալ»:

«Սիրում եմ փոփոխվել: Ինչպես, օրինակ, մի փոքրիկ լամպը կարող է ամբողջովին փոխել սենյակի տեսքը»:

«Ես արտահայտվելու ազատության կողմնակիցն եմ: Մարդ պետք է անի այնպես, ինչպես ճիշտ է համարում եւ ամուր կառչի իր երազանքներից»:

«Երբ ես քաղցած եմ, որեւիցե բան եմ ուտում: Երբ ծարավ եմ, ջուր եմ խմում, իսկ երբ ցանկանում եմ որեւիցե բան ասել, ասում եմ»:

«Ես արդյունքն եմ իմ բոլոր ճիշտ եւ սխալ որոշումների»:

«Ես իմ սեփական փորձարկումն եմ, իմ սեփական արվեստի գործը»:

«Աղքատ է այն մարդը, որի ցանկությունները կախված են որեւիցե մեկի որոշումներից»:

«Ես ինձ կատարող արտիստ եմ համարում: Ատում եմ, երբ ինձ փոփ աստղ են անվանում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular