ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսելում նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում՝ Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն՝ կազմակերպված Բելգիայում ՀՀ դեսպանության, ԵՄ-ում ՀՀ առաքելության, և ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ընդունելությանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի խորհրդարանի բարձրաստիճան անդամներ, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության, Բելգիայի արտաքին գործերի նախարարության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծաթիվ դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ, գործարարներ, հայ եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ։

ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ 2018 թվականը նշանավորում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը, այլև Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա և մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանները:

ՀՀ դեսպանն ընդգծել է, որ մեր երկրի առաջընթացի և նրա նկատմամբ միջազգային հանրության վստահության մասին է վկայում նաև այն, որ  Հայաստանը շուտով հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որին մասնակցելու են մոտ 40 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հարյուրավոր պատվիրակություններ և հազարավոր հյուրեր:

Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումներին, արտաքին քաղաքականության կայուն ընթացքին, խոսել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման ու հայ-բելգիական փոխգործակցության մասին՝ կարևորելով մասնավորապես Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը նոր գլուխ է բացել Հայաստանի և ԵՄ հարաբերություններում՝ բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular