Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսելում նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում՝ Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն՝ կազմակերպված Բելգիայում ՀՀ դեսպանության, ԵՄ-ում ՀՀ առաքելության, և ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ընդունելությանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի խորհրդարանի բարձրաստիճան անդամներ, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության, Բելգիայի արտաքին գործերի նախարարության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծաթիվ դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ, գործարարներ, հայ եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ։

ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ 2018 թվականը նշանավորում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը, այլև Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա և մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանները:

ՀՀ դեսպանն ընդգծել է, որ մեր երկրի առաջընթացի և նրա նկատմամբ միջազգային հանրության վստահության մասին է վկայում նաև այն, որ  Հայաստանը շուտով հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որին մասնակցելու են մոտ 40 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հարյուրավոր պատվիրակություններ և հազարավոր հյուրեր:

Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումներին, արտաքին քաղաքականության կայուն ընթացքին, խոսել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման ու հայ-բելգիական փոխգործակցության մասին՝ կարևորելով մասնավորապես Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը նոր գլուխ է բացել Հայաստանի և ԵՄ հարաբերություններում՝ բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի: 

Իրանում hակամարտnւթյան 60 օրվա ընթացքում ԵՄ երկրների ծախսերը վառելիքի ներկրման համար աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով. ֆոն դեր ԼայենԱրդեն ապացուցել ենք՝ ինչի ենք ընդունակ ցանկացած մարզադաշտում. Արտետան զգուշացնում է «Ատլետիկո»-ին21-ամյա վարորդը «Mazda»-ով Չարենցի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին և «Hyundai»-ինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները«Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԱՄՆ-ում Թրամփի դեմքով անձնագրեր կթողարկվեն Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ԱՄՆ դեսպանությունը ներգաղթային վիզաների վերաբերյալ հայտարարություն է տարածել Պատմական իրադարձություն․ Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ երիտասարդական ԱԱ-ն Փաշինյանն ու թիմակիցները մրցում են, թե ով լավ կպաշտպանի Ադրբեջանի շահերը Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ Ի՞նչ է փնտրում Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում Խոշոր վթար՝ ԼոռիումԵՄ-ն ճոխ է պատրաստվում Երևանում կայանալիք գագաթնաժողովին Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Երևանում Անտառային փողոցի մի հատվածում երթևեկությունը կդառնա միակողմանի Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում Թրամփը քննադատել է Մերցին Իրանի նկատմամբ իր դիրքորոշման համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լեֆֆ գարեջուրՈրպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է ՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվել Խոշոր չափով թմրամիջոցների ապօրինի իրացում, մինչև 93 մլն-ի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըԳիշերը Ռուսաստանի տարածքում մոտ հարյուր ուկրաինական անօդաչու թռչող սարք է որսացվել Մոռացված թոշակառուների լուռ ճգնաժամը Կահիրեում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Իրանը չի քննարկի իր հրթիռային ծրագիրը ԱՄՆ-ի հետ «Chevrolet»-ը Մուղնի բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըՔարոզչական ստվերներն ու իրական վախերը Երկար ժամանակ գազ չի լինելուՍպասվում է կարճատև անձրևՎթար է․ ջուր չի լինիԱնկում տարադրամի շուկայում «Թակարդ Փաշինյանի համար. ի՞նչ կաթսա է Եվրոպան պատրաստում Հայաստանի համար» «Երևանը կհյուրընկալի Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որն արդեն կարելի է անվանել «թուրքական»»Ծնվել է եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը. պատմության այս օրը (29 ապրիլ)10 հոգի է տարհանվել․ ինչ է կատարվել ԵրևանումԿանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս ԷնրիկեԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ
Ամենադիտված