ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մելիքը Էջմիածնից առևանգել է իրեն մերժող աղջկան՝ իմանալով, որ նա պատրաստվում է նշանվել երևանցու հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Մելիք Բ.- ի ու նրա հորեղբորորդիների գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ 28-ամյա Մելիք Բ.-ն ընտանիքի հետ բնակվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում: Նա ճանաչել ու համակրել է Էջմիածնի բնակչուհի Աշխենին (անունը փոխված է): Մելիքը ցանկացել է ամուսնանալ Աշխենի հետ: 2015 թվականի դեկտեմբերին նա ծնողների հետ գնացել է Աշխենի տուն, խնդրել են աղջկա ձեռքը, բայց մերժում են ստացել:

Դրանից հետո Մելիքը չի հանձնվել, անընդհատ գնացել է Աշխենի աշխատավայր, փորձել է համոզել նրան, որ մտերմություն անեն, իրար լավ ճանաչեն՝ հետագայում ընտանիք կազմելու նպատակով: Մելիքի փորձերը՝ զրուցել Աշխենի հետ, անհաջողության են մատնվել, աղջիկը կտրուկ մերժել է նրան:

2016 թվականի փետրվարին Մելիքն իմացել է, որ Աշխենը պատրաստվում է նշանվել երևանցի մի տղայի հետ: Մելիքը որոշել է չհանձնվել, առևանգել աղջկան ու նրա հետ ամուսնանալ:

Իր մտադրության մասին Մելիքը հայտնել է հորեղբորորդիներ Արմանին ու Արթուրին: Խնդրել է օգնել իրեն: Արմանն ու Արթուրը համաձայնել են:

2016 թվականի փետրվարի 22-ին, ժամը 19-ի սահմաններում Մելիքը Արմանի ու Արթուրի հետ, վերջինիս վարած «Մերսեդեսով» Էջմիածին՝ Աշխենի աշխատավայր է գնացել: Որոշ ժամանակ սպասել են: Նկատել են, որ Աշխենը երկու ընկերուհիների հետ դուրս է եկել աշխատանքի վայրից:

Տղաները մեքենայով հետևել են Աշխենին: Շինանյութի խանութի մոտ Արթուրը կանգնեցրել է մեքենան մայթով անցնող Աշխենի կողքին: Մելիքն իջել է մեքենայից, մոտեցել է Աշխենին, բռնություն գործադրելով՝ աղջկա ձեռքերից ու կոնքից բռնելով, նրա կամքին հակառակ՝ նստեցրել է մեքենա: Արթուրն անմիջապես մեքենան ընթացքի մեջ է դրել:

Աղջկան առևանգել և տեղափոխել են Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի դաշտամիջյան հատված: Աղջիկը չի համաձայնել Մելիքի հետ ընտանիք կազմելու առաջարկին:

Մելիքի հայրիկի հորդորով որոշ ժամանակ անց առևանգողները վճռել են Աշխենին վերադարձնել Էջմիածին: Այնտեղ հանդիպել են Աշխենի հարազատներին, քաշքշուկ ու վիճաբանություն է եղել, փոխադարձաբար իրար ծեծել են… Դեպքի վայր են հասել ոստիկանները ու բերման են ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել, նրանց միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժողը չի առարկել, հայտնել է, թե բողոք չունի:

Ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել խմբի կազմում մարդու բացահայտ առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ու դատապարտվել են 4-ական տարի ազատազրկման:

Ամբաստանյալներից երկուսի՝ Արմանի ու Արթուրի նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, յուրաքանչյուրի համար սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Իսկ Մելիք Բ.-ն՝ առևանգման կազմակերպիչն ու գլխավոր գործող անձը, դատապարտվել է 4 տարի իրական ազատազրկման: Նա կալանքի տակ է առնվել հենց 2016 թվականի փետրվարի 22-ին, այդ օրվանից էլ կհաշվվի նրա պատժի սկիզբը:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Մելիք Բ.-ի շահերի պաշտպանը՝ խնդրելով հաշվի առնել իր պաշտպանյալի անձը, վատառողջ լինելը, այլ մեղմացնող հանգամանքներ և նրա նկատմամբ նույնպես կիրառել պայմանական դատապարտություն՝ սահմանելով փորձաշրջան:

Վերաքննիչ դատարանում պաշտպանի բողոքը քննվեց մեղադրողի ու տուժողի բացակայությամբ՝ վճռաբեկության կարգով:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 4 տարի իրական ազատազրկումով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular