ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում սկսեց գործել ժամանակակից ակնաբուժական կենտրոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեսողական խնդրիների լուծման համար այսուհետ  շիրակցիները չեն հասնի Երևան: «Գյումրի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 27-ին  բացվեց  Հայկական ակնաբուժության նախագծի Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան մարզային ակնաբուժական կենտրոնը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարությունը, ներկայացուցիչներ առողջապահության նախարարությունից, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժներ և բարերարներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը կենտրոնն ապահովված է նորագույն սարքավորումներով, այստեղ գործելու է վիրահատարան ու ակնային զննման բաժանմունք: Վիրահատություններն իրականացնելու են Հայկական ակնաբուժության նախագծի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վերապատրաստումn անցած փորձառու մասնագետները: Սարքավորումների ձեռքբերումը, սենյակների կահավորումն ու կենտրոնի գործարկմանն անհրաժեշտ այլ աշխատանքներ իրականացվել են Շիրակի մարզպետարանի, Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության ջանքերի շնորհիվ:

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նորաբաց կենտրոնը հագեցված է  նորագույն տեխնոլոգիաներով: «Կենտրոնում  ինչպես հետազոտական, այնպես էլ վիրահատական նորագույն սարքավորումներ  ենԻնչ մնումէ մասնագետների խնդրինպարբերաբար Գյումրի վիրահատություն կատարելու կգանմասնագետներ  ԵրևանիցԸնդհանուր առմամբմասնագետների խնդիր չի լինի:  Սրանով  կկանխվի  Շիրակի մարզի բնակչության հոսքը մայրաքաղաք»,- նշեց բուժհաստատության տնօրենը փաստելով ծառայություններ կլինեն ինչպե վճարովի, այնպես էլ պետական պատվերի շրջանակներում:

Նախաձեռնությունը հնարավոր  է դարձել Հայկական ակնաբուժական նախագծի երկարամյա  բարեկամ և  հովանավոր Լութեր  Ջոն  Խաչիկյանի  նվիրատվության շնորհիվ:

Հայկական ակնաբուժության նախագիծը «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005 թվականից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Շիրակի մարզի բնակիչներին: Ծրագրի շրջանակներում ավելի քան 35 հազար անձ անցել է ակնաբուժական հետազոտություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular