ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշիում Սեդրիկ Մարտենին նվիրված ցայտաղբյուր է բացվել. պետնախարարն ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» կազմակերպության պատվիրակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Դոմինիք Պրիվային և «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» բարեգործական կազմակերպության պատվիրակությանը՝ Ժակ Մաթոսյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը նշել է, որ և Արցախի իշխանությունները, և բնակիչները երախտագիտությամբ են հիշում «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի հիմնադիրներ Ժակ և Դանիել Մարտեններին՝ հայտնելով իր ցավակցությունները Ժակ Մարտենի անժամանակ մահվան կապակցությամբ: Նա հաջողություններ է մաղթել հիմնադրամի տնօրենի պաշտոնում առաջին անգամ Արցախ այցելած Դոմինիք Պրիվային՝ հավաստիացնելով, որ Արցախի կառավարությունը մշտապես պատրաստակամ է հետագա համագործակցության համար: Անդրադառնալով Շուշիում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Սեդրիկ Մարտենի հիշատակին բացվող ցայտաղբյուրին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Արցախի կառավարությունը այս ձևով իր շնորհակալությունն է հայտնում Մարտեն ընտանիքին՝ անցած տարիների ընթացքում Արցախի ավելի քան մեկ տասնյակ գյուղերի խմելու ջրի խնդիրը լուծելու համար:

«Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի տնօրեն Դոմինիք Պրիվան Արցախի կառավարությանը Մարտեն ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար և նշել է, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը երկար կյանք կունենա: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ հիմնադրամի միջոցներով Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում ավարտել է ներքին ջրատարի կառուցումը և սեպտեմբերի 27-ին այն շահագործման կհանձնվի:

Իր հերթին «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» բարեգործական կազմակերպության ղեկավար Ժակ Մաթոսյանը նշել է, որ Արցախի կառավարությունը իրենց համար վստահելի գործընկեր է, և ապագայում ևս շարունակելու են ջանքեր գործադրել նոր միջոցներ ներգրավելու և տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համագործակցության խորացման և ծրագրերի ընդլայնման շուրջ:

Նշենք, որ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամը ստեղծվել է Ժակ և Դանիել Մարտենների կողմից՝ ի հիշատակ նրանց որդու: Հիմնադրամը շուրջ 11 տարում համաֆինանսավորել է Արցախի 13 բնակավայրերի ջրագծերի կառուցման աշխատանքները՝ բարերար Ժակ Մաթոսյանի ակտիվ աջակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular