Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշիում Սեդրիկ Մարտենին նվիրված ցայտաղբյուր է բացվել. պետնախարարն ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» կազմակերպության պատվիրակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Դոմինիք Պրիվային և «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» բարեգործական կազմակերպության պատվիրակությանը՝ Ժակ Մաթոսյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը նշել է, որ և Արցախի իշխանությունները, և բնակիչները երախտագիտությամբ են հիշում «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի հիմնադիրներ Ժակ և Դանիել Մարտեններին՝ հայտնելով իր ցավակցությունները Ժակ Մարտենի անժամանակ մահվան կապակցությամբ: Նա հաջողություններ է մաղթել հիմնադրամի տնօրենի պաշտոնում առաջին անգամ Արցախ այցելած Դոմինիք Պրիվային՝ հավաստիացնելով, որ Արցախի կառավարությունը մշտապես պատրաստակամ է հետագա համագործակցության համար: Անդրադառնալով Շուշիում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Սեդրիկ Մարտենի հիշատակին բացվող ցայտաղբյուրին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Արցախի կառավարությունը այս ձևով իր շնորհակալությունն է հայտնում Մարտեն ընտանիքին՝ անցած տարիների ընթացքում Արցախի ավելի քան մեկ տասնյակ գյուղերի խմելու ջրի խնդիրը լուծելու համար:

«Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի տնօրեն Դոմինիք Պրիվան Արցախի կառավարությանը Մարտեն ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար և նշել է, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը երկար կյանք կունենա: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ հիմնադրամի միջոցներով Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում ավարտել է ներքին ջրատարի կառուցումը և սեպտեմբերի 27-ին այն շահագործման կհանձնվի:

Իր հերթին «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» բարեգործական կազմակերպության ղեկավար Ժակ Մաթոսյանը նշել է, որ Արցախի կառավարությունը իրենց համար վստահելի գործընկեր է, և ապագայում ևս շարունակելու են ջանքեր գործադրել նոր միջոցներ ներգրավելու և տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համագործակցության խորացման և ծրագրերի ընդլայնման շուրջ:

Նշենք, որ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամը ստեղծվել է Ժակ և Դանիել Մարտենների կողմից՝ ի հիշատակ նրանց որդու: Հիմնադրամը շուրջ 11 տարում համաֆինանսավորել է Արցախի 13 բնակավայրերի ջրագծերի կառուցման աշխատանքները՝ բարերար Ժակ Մաթոսյանի ակտիվ աջակցությամբ:

Բախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համարՄոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըԻրանում պայթյունի հետևանքով 18 մարդ է վիրավորվելԿա հավանականություն, որ այսօր կամ վաղը մենք համաձայնության կգանք Հորմուզի նեղուցը բացելու շուրջ․ ԲեսենթԳեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել էՀանրային լսումների մասնակցության հրավեր․ Կապանում կհիմնվի ժամանակակից սպորտային համալիր «Արարատ-Արմենիան» այսօր կանցկացնի ՉԼ որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև Գեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Զելենսկին անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 6,125-ի Իտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված ըմպելիքի իրացումը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Երևանի ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՎաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՄեսսիից հետո լավագույն լեգեոներն ընդմիջում է վերցնում. Տեր Շտեգենը կարիերան կշարունակի Նիդերլանդներում․ պաշտոնական Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Բաքուն շարունակում է պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններինԻնչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջԵս հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան «Հրապարակ» Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ» Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Կասեցվել է «ՆՆ Հոլդինգին» պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ» Իրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Լենինգրադի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում «Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բшխվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Տուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ. քաղաքապետն ընտրության է պատրաստվում. «Ժողովուրդ» Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Ծնվել է թուրքահայ ռոք, ջազ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը․ պատմության այս օրը (4 օգոստոս)Գազ չի լինի մինչեւ վաղը 22:00-ն Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել. «Հրապարակ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»
Ամենադիտված