ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահաբեկչությունների գործողությունների ընդլայնման մեջ մեծ դերակատարություն ունեն զանգվածային լրատվամիջոցները. Կ. Աճեմյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը վերջնականորեն ցնցեց քաղաքակիրթ Եվրոպային եւ ոչ միայն: «Այսօր ամենամեծ ու սարսափելի վտանգն ահաբեկչությունն է, որը մարդկության համար լուրջ սպառնալիք է: Այն ինչ տեղի ունեցավ Բրյուսելում սարսափելի էր: Մենք հայտնվել էինք իրադարձությունների կիզակետում: Մետրոյի կայարանը, որը պայթեցվեց, Եվրախորհրդարանի շենքին շատ մոտ էր եւ կարծես դա ակնարկ էր տվյալ կառույցին»,- Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց բրյուսելյան իրադարձությունների կիզակետում հայտնված հայկական պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանը:
«Համարում եմ, որ դա շատ մեծ վտանգ էր նաեւ աշխարհի համար, որովհետեւ անմեղ մարդիկ են զոհվում: Այս ամենը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, եթե մեծ երկրները չհամախմբվեն եւ չասեն իրենց խոսքն ու պայքարեն այս մեծ վտանգի դեմ»,- նկատեց պատգամավորը: Ինչպես նշեց Կ. Աճեմյանը, վերջին օրը, որն աշխատանքային չհամարվեց պայթյուննների պատճառով, պետք է անցկացվեր քննարկում՝ կապված հիբրիդային պատերազմի, տեղեկատվական ահաբեկչությունների վերաբերյալ: «Այդ քննարկմանը ես ելույթ էի պատրաստել, որը վերաբերում էր նաեւ Ղարաբաղյան հարցին, ադրբեջանական ահաբեկչություններին, Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին եւ նրանց կողմից հրադադարի խախտումներին ու սահմաններում վտանգներին»,- ասաց պատգամավորը:
Կարինե Աճեմյանն ընդգծեց նաեւ միջազգային ահաբեկչությունների ընդլայնման մեջ ԶԼՄ-ների դերակատարությունը: «Ահաբեկչությունների գործողությունների ընդլայնման մեջ մեծ դերակատարություն ունեն զանգվածային լրատվամիջոցները, որովհետեւ հենց դրանց միջոցով են ահաբեկչական կազմակերպությունները սարսափ սփռում աշխարհում: Տեղեկատվական պատերազմները ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու»,- ասաց նա:


Սոսե Չանդոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular