ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պավլիկ Մանուկյանի ոտքերը ցանկացել են կտրե՞լ. բժշկի մեկնաբանությունը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Սասնա ծռեր» խմբի վիրավորված անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի ոտքերը ցանկացել են անդամահատել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ նախագահ Ժաննա Ալեքսանյանը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրին։

«Այսօր ինձ պատմեցին, որ մեծ ճնշում է եղել Պավլիկ Մանուկյանին վիրահատող բժշկի վրա: Բժշկին պարտադրել են, որ վիրահատության ժամանակ կտրի հերոսի ոտքերը, սակայն բժիշկը կտրականապես դեմ է եղել և ոչ մի կերպ չի համաձայնել գնալ նման քայլի: Զարհուրելի է: Հիշում եք, Պավլիկի ոտքերին կրակել են գնդացրից, այսինքն` ի սկզբանե կար միտումը: Ի դեպ, պատմողը բավականին մոտ առնչություններ ունի իշխանության շրջանակների հետ և պնդում էր իր տեղեկության հավաստիությունը: Ամեն դեպքում ինձ շատ իրական թվաց այս պատմությունը և ես սարսափ ապրեցի մարդուն ոչնչացնելու այսպիսի ցանկությունից»,- գրել է Ալեքսանյանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը NEWS.am–ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը։

«Շատ բարկացած ենք այդ տեղեկությունը լսելով։ Նման բան չի եղել եւ հնարավոր չէ, որ մեր հիվանդանոցում լինի։ Ես անձամբ ներկա եմ եղել Պավլիկ Մանուկյանի, նրա որդու ու մյուսների վիրահատություններին, և մենք արել ենք հնարավորը, որպեսզի այդ մարդիկ վերադառնան բնականոն կյանքին»,- ասաց Միքայել Մանուկյանը։

Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն էլ NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ Պավլիկ Մանուկյանը վիրահատվել է միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ նշելով, որ Ժաննա Ալեքսանյանի բարձրացրած խնդրի վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի։

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը այժմը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում են։ Նրանք ոտքերից վիրավորվել էին հուլիսի 26–ին եւ դուրս բերվել ՊՊԾ գնդի տարածքից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular