ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում առաջին դասարան է հաճախելու 39 հազար աշակերտ. մարզերում նրանց թիվը զգալի աճել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան դպրոցները սեպտեմբերի 1-ին իրենց դռներն են բացել  մոտ 39 հազար առաջին դասարանցիների առջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետարաններից վստահեցրին`մի շարք գործոններով պայմանավորված՝  առաջին դասարանցիների զգալի աճ է գրանցվել:

«Առաջին դասարանցիների կանխատեսվող թիվն այս ուսումնական տարում 39 000  է: Թիվն արձանագրվել է համայնքներից ստացված տվյալներով»,- նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Նրա խոսքով` առարկայական փոփոխություններ կամ ավելացումներ չեն եղել:

Առաջին դասարանցիների զգալի աճ է նկատվել հատկապես մարզային դպրոցներում: Նման ցուցանիշը հիմնավորում են ինչպես ծնելիության աճով, այնպես էլ արտերկրից` հատկապես Ռուսաստանից ներգաղթով:

Արագածոտնի մարզի դպրոցներ այս տարի կհաճախեն 1866 առաջին դասարանցիներ՝ նախորդ տավա 1806-ի համեմատ: «Ավելացումը հիմնականում պայամնավորված է նրանով, որ այս տարի արտերկրից շատ են վերադարձել»,- ասաց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռուզաննա Նալբանդյանը:

Իսկ Շիրակի մարզն այս տարի, նախնական տվյալներով, կունենա 3100 առաջին դասարանցի՝ նախորդ տարվա 3011-ի համեմատ: Ավելացել է նաև դպոցների ընդհանուր աշակերտների թիվը: Մարզպետարանի կրթության բաժնից ավելացումը ևս հիմնավորեցին արտերկրից վերադարձածների մեծ թվով: Իսկ առաջին դասարանցիների թվի ավելացումը նաև ծնելիության աճի արդյունք համարեցին:

Վայոց ձորում առաջին դասարանցիների թիվը ևս ավելացել է՝ նախորդ տարվա 663-ի համեմատ դառնալով 686: Մարզպետարանի կրթության բաժնից նշեցին՝ այս տարի Հայաստանի այլ վայրերից զինվորականների երիտասարդ ընտանիքներ են գնացել մարզ:  Եվ աճը, հավանաբար, հենց դրա արդյունքն է նաև:

Տավուշի մարզում ևս թե՛ առաջին դասարանցիների, թե՛ դպրոցների աշակերտների ընդհանուր թվի զգալի ավելացում է նկատվում: Այս տարի առաջին դասարան կհաճախի 1650 աշակերտ, նախորդ տարի ցուցանիշը եղել է 1553: Դպրոցների ընդհանուր աշակերտների թիվն այս տարի 16 հազար 916 կլինի՝ նախորդ տարվա 15 հազար 942-ի համեմատ: Մազպետարանից նշեցին` ավելացումը նաև ներգաղթի արդյունք է: Մարզ այս տարի շատ են վերադարձել արտերկրից, հատկապես՝ Ռուսաստանից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular