Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում առաջին դասարան է հաճախելու 39 հազար աշակերտ. մարզերում նրանց թիվը զգալի աճել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան դպրոցները սեպտեմբերի 1-ին իրենց դռներն են բացել  մոտ 39 հազար առաջին դասարանցիների առջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետարաններից վստահեցրին`մի շարք գործոններով պայմանավորված՝  առաջին դասարանցիների զգալի աճ է գրանցվել:

«Առաջին դասարանցիների կանխատեսվող թիվն այս ուսումնական տարում 39 000  է: Թիվն արձանագրվել է համայնքներից ստացված տվյալներով»,- նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Նրա խոսքով` առարկայական փոփոխություններ կամ ավելացումներ չեն եղել:

Առաջին դասարանցիների զգալի աճ է նկատվել հատկապես մարզային դպրոցներում: Նման ցուցանիշը հիմնավորում են ինչպես ծնելիության աճով, այնպես էլ արտերկրից` հատկապես Ռուսաստանից ներգաղթով:

Արագածոտնի մարզի դպրոցներ այս տարի կհաճախեն 1866 առաջին դասարանցիներ՝ նախորդ տավա 1806-ի համեմատ: «Ավելացումը հիմնականում պայամնավորված է նրանով, որ այս տարի արտերկրից շատ են վերադարձել»,- ասաց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռուզաննա Նալբանդյանը:

Իսկ Շիրակի մարզն այս տարի, նախնական տվյալներով, կունենա 3100 առաջին դասարանցի՝ նախորդ տարվա 3011-ի համեմատ: Ավելացել է նաև դպոցների ընդհանուր աշակերտների թիվը: Մարզպետարանի կրթության բաժնից ավելացումը ևս հիմնավորեցին արտերկրից վերադարձածների մեծ թվով: Իսկ առաջին դասարանցիների թվի ավելացումը նաև ծնելիության աճի արդյունք համարեցին:

Վայոց ձորում առաջին դասարանցիների թիվը ևս ավելացել է՝ նախորդ տարվա 663-ի համեմատ դառնալով 686: Մարզպետարանի կրթության բաժնից նշեցին՝ այս տարի Հայաստանի այլ վայրերից զինվորականների երիտասարդ ընտանիքներ են գնացել մարզ:  Եվ աճը, հավանաբար, հենց դրա արդյունքն է նաև:

Տավուշի մարզում ևս թե՛ առաջին դասարանցիների, թե՛ դպրոցների աշակերտների ընդհանուր թվի զգալի ավելացում է նկատվում: Այս տարի առաջին դասարան կհաճախի 1650 աշակերտ, նախորդ տարի ցուցանիշը եղել է 1553: Դպրոցների ընդհանուր աշակերտների թիվն այս տարի 16 հազար 916 կլինի՝ նախորդ տարվա 15 հազար 942-ի համեմատ: Մազպետարանից նշեցին` ավելացումը նաև ներգաղթի արդյունք է: Մարզ այս տարի շատ են վերադարձել արտերկրից, հատկապես՝ Ռուսաստանից:

Մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ադրբեջանը նախատեսում է սկսել ոսկու արդյունահանում իր վերահսկողության տակ գտնվող Սոտքի ոսկու հանքավայրումԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին «Volkswagen Tuareg»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և գլորվելով հայտնվել ձորում․ կա զnh Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ Baijiahao. Պուտինի հարվածը դիպավ նշանակետին. Փաշինյանը վերընտրվելուց հետո իրեն անսպասելի պահեցՅամալը հիասքանչ ֆուտբոլիստ է, ուշադիր հետևում եմ նրան, քանի որ խաղում է այն ակումբում, որը ես սիրում եմ․ Մեսսի Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Դավաճանության գինը. Փաշինյանը Հայաստանը հանձնում է Թուրքիային, իսկ Ռուսաստանը պետք է նրան գազ տաԻնֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին. պատմության այս օրը (18 հուլիս)Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին, «Հրապարակ» Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ» «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի. «Ժողովուրդ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» «Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Մոսկվայի վրա հարձակում է եղել, Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԱդրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը
Ամենադիտված