ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր կառավարության ամենակարևոր առաքելությունը հավասար հնարավորությունների ստեղծումն է. վարչապետը պարգևատրել է մրցույթներում հաղթած աշակերտներին և բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ին իր նստավայրում հյուրընկալել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական և «Մեղու 2017» հայոց լեզվի մրցույթների մրցանակակիրներին, ՀՀ յուրաքանչյուր մարզում և Արցախում մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 թթ. ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին:

Երկրի վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում գրանցած ձեռքբերումների համար և ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ միասին  նրանց հանձնել է պարգևներ՝ մեդալներ, հավաստագրեր և նվերներ:

Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Սիրելի աշակերտներ և շրջանավարտներ,

հարգելի հյուրեր,

ինչո՞ւ է այսօրվա իրադարձությունն այսքան կարևոր, և ինչո՞ւ ենք այսպիսի հանդիսավոր պայմաններում իրականացնում այս մրցանակների և նվերների հանձնումը: Դրա պատճառը շատ պարզ է, որովհետև բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է: Այն ամենն, ինչ դուք այստեղ տեսնում եք և ինչի հետ առնչվում եք, կապված է կրթության հետ. եթե չլիներ կրթությունը, չէին լինի այն աթոռները, որոնց վրա դուք նստած եք, որովհետև մարդը, մինչև աթոռ պատրաստելու ընդունակությունը սովորելը, անցել է կրթության ճանապարհով: Այսինքն՝ կրթության արդյունքում է, որ մարդը կարողացավ ստեղծել աթոռ, կոշիկ, հագուստ, էլ չեմ ասում՝բարձրախոս, տեսախցիկներ, ինտերնետ և, ի վերջո, թռչել տիեզերքև, ի վերջո, ստեղծել բազմաթիվ գիտական և գեղարվեստական ստեղծագործություններ: Ի վերջո, կրթության արդյունքում է, որ մարդը հասկացավ, որ ուրիշ մարդու և ընդհանրապես մարդու իրավունքը, ուրիշ մարդու նկատմամբ հարգանքը, նրա իրավունքների հարգումը ամենակարևոր բանն է:

Այն,  որ ամենակարևորը կրթությունն էերևում է ևս մեկ հանգամանքով: Օրինակ, ասում են, որ այսօր մարդկությունը հասել է քաղաքակրթության ամենաբարձր մակարդակի, այսինքն՝ այսօրվա աշխարհը նկարագրելու համար օգտագործում ենք  «քաղաքակրթություն» բառը: Մենք դրանով խորհրդանշում ենք, որ մարդկությունը կրթության միջոցով այսօր հասել է իր զարգացման բարձրագույն կետին:

Կրթության կարևորության արձանագրումը հատկապես կարևոր է այսօրվա Հայաստանում՝ նոր Հայաստանում, որովհետև ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք , թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում, և ինչ է տեղի ունեցել արդեն: Ուզում եմ ձեզ ներկայացնել հաջողության նոր բանաձևը նոր Հայաստանում: Սովորաբար ինչպե՞ս էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում. անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք,  լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ, ավելի շատ բնազդական են:

Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզնից, որովհետև նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտ ստեղծել, որպեսզի ձեզնից և մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր ընդլայնվում են հնարավորի սահմանները, և ձեզնից յուրաքանչյուրն ունի այդ հնարավորությունների ընդլայնվող դաշտից օգտվելու հավասար հնարավորություն: Սա է ամենակարևոր արձանագրումը:

Այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար, և վաղն էլ է այդպես լինելու և սրանից հետո միշտ է այդպես լինելու, անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը՝ սկսած վարչապետիցավարտած ցանկացած այլ մասնագիտության կամ զբաղմունքի տեր անձնավորությամբ, արձանագրի, որ իր հաջողությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է կրթությունը շարունակում իր համար ամենօրյա անելիք լինել:

Հայաստանի Հանրապետությունում և, ցավոք, շատ տեղերում սովորաբար կրթություն ասելով հասկանում են, որ դա մի անելիք է, որով զբաղվում են երեխաները, պատանիները, լավագույն դեպքում՝ ուսանողները: Բայց կրթությունը 21-րդ դարի յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է, կրթությունը 21-րդ դարի մարդու ամենակարևոր զբաղմունքն է: Ես սիրում եմ ասել, որ յուրաքանչյուր մասնագիտության տեր անձնավորություն, անհատ, յուրաքանչյուր մարդ անխուսափելիորեն կորցնում է իր հնարավորությունն ու ներուժը, եթե ամեն հաջորդ օր ավելի ինտելեկտուալ չէ, ավելի բարձր կրթական ցենզ չունի, քան նախորդ օրը:

Եվ, ի վերջո, կրթությունն ամենակարևոր միջոցն է՝ սեփական առաքելությունը գտնելու համարԸնդհանրապես կարծում եմ, որ ցանկացած մարդ ծնվելու պահին ստանձնում է որոշակի առաքելություն: Այդ առաքելությունը մեր երկիրը, մեր երկիր մոլորակն ավելի լավը դարձնելն է, և միայն կրթության միջոցով, կրթության ճանապարհով անցնելով՝ մարդը կարող է հասկանալ, թե որն է իր աշխարհ գալու նպատակը, ինչ առաքելություն ինքը կարող է իրականացնել և պետք է իրականացնի՝ երկիր մոլորակը, սեփական հայրենիքը և միջավայրն ավելի լավը դարձնելու համար:

Մենք այս արարողությունն անում ենք նման հանդիսավոր պայմաններում, որովհետև դուք բոլորդ վստահաբար, շատ ամուր քայլերով եք առաջ գնում սեփական առաքելությունը գտնելու ճանապարհով, կրթության ճանապարհով, այստեղ ընթերցվում էր ձեզնից յուրաքանչյուրի անուն-ազգանունը և նշվում էր «լավագույն արդյունք» բառակապակցությունը: Ես հույս ունեմ, որ մեր և ձեր գործունեության ընթացքում, երբ մենք խոսելիս լինենք Հայաստանի տնտեսության մասին, միջակետ կդնենք և կավելացնենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսելիս լինենք Հայաստանի առողջապահության մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը,  երբ խոսենք Հայաստանի անվտանգության մակարդակի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը,   երբ խոսենք Հայաստանում բնակչության թվի ավելացման, աճի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը,  երբ խոսենք Հայաստանում տեխնոլոգիաների առաջընթացի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը,   երբ կխոսենք մարդու, քաղաքացու երջանկության ցուցանիշների մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը, երբ կխոսենք անկախ դատական համակարգի, ազատ մամուլի, ժողովրդավարության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության, լավագույն կառավարման, օրենքի իշխանության մասին,  միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը: Հույս ունեմ, որ ինչպես դուք եք այսօր վստահ քայլերով գնում դեպի լավագույն արդյունքը, մենք բոլորս՝ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, վստահ և ամուր քայլերով միասին գնում ենք դեպի լավագույն արդյունքը:

Եվ ուրեմն՝ կեցցե′ ազատությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′ք դուք, կեցցե′նք մենք, կեցցե′ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular