Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր կառավարության ամենակարևոր առաքելությունը հավասար հնարավորությունների ստեղծումն է. վարչապետը պարգևատրել է մրցույթներում հաղթած աշակերտներին և բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ին իր նստավայրում հյուրընկալել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական և «Մեղու 2017» հայոց լեզվի մրցույթների մրցանակակիրներին, ՀՀ յուրաքանչյուր մարզում և Արցախում մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 թթ. ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին:

Երկրի վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում գրանցած ձեռքբերումների համար և ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ միասին  նրանց հանձնել է պարգևներ՝ մեդալներ, հավաստագրեր և նվերներ:

Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Սիրելի աշակերտներ և շրջանավարտներ,

հարգելի հյուրեր,

ինչո՞ւ է այսօրվա իրադարձությունն այսքան կարևոր, և ինչո՞ւ ենք այսպիսի հանդիսավոր պայմաններում իրականացնում այս մրցանակների և նվերների հանձնումը: Դրա պատճառը շատ պարզ է, որովհետև բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է: Այն ամենն, ինչ դուք այստեղ տեսնում եք և ինչի հետ առնչվում եք, կապված է կրթության հետ. եթե չլիներ կրթությունը, չէին լինի այն աթոռները, որոնց վրա դուք նստած եք, որովհետև մարդը, մինչև աթոռ պատրաստելու ընդունակությունը սովորելը, անցել է կրթության ճանապարհով: Այսինքն՝ կրթության արդյունքում է, որ մարդը կարողացավ ստեղծել աթոռ, կոշիկ, հագուստ, էլ չեմ ասում՝բարձրախոս, տեսախցիկներ, ինտերնետ և, ի վերջո, թռչել տիեզերք, և, ի վերջո, ստեղծել բազմաթիվ գիտական և գեղարվեստական ստեղծագործություններ: Ի վերջո, կրթության արդյունքում է, որ մարդը հասկացավ, որ ուրիշ մարդու և ընդհանրապես մարդու իրավունքը, ուրիշ մարդու նկատմամբ հարգանքը, նրա իրավունքների հարգումը ամենակարևոր բանն է:

Այն,  որ ամենակարևորը կրթությունն է, երևում է ևս մեկ հանգամանքով: Օրինակ, ասում են, որ այսօր մարդկությունը հասել է քաղաքակրթության ամենաբարձր մակարդակի, այսինքն՝ այսօրվա աշխարհը նկարագրելու համար օգտագործում ենք  «քաղաքակրթություն» բառը: Մենք դրանով խորհրդանշում ենք, որ մարդկությունը կրթության միջոցով այսօր հասել է իր զարգացման բարձրագույն կետին:

Կրթության կարևորության արձանագրումը հատկապես կարևոր է այսօրվա Հայաստանում՝ նոր Հայաստանում, որովհետև ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք , թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում, և ինչ է տեղի ունեցել արդեն: Ուզում եմ ձեզ ներկայացնել հաջողության նոր բանաձևը նոր Հայաստանում: Սովորաբար ինչպե՞ս էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում. անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք,  լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ, ավելի շատ բնազդական են:

Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզնից, որովհետև նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտ ստեղծել, որպեսզի ձեզնից և մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր ընդլայնվում են հնարավորի սահմանները, և ձեզնից յուրաքանչյուրն ունի այդ հնարավորությունների ընդլայնվող դաշտից օգտվելու հավասար հնարավորություն: Սա է ամենակարևոր արձանագրումը:

Այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար, և վաղն էլ է այդպես լինելու և սրանից հետո միշտ է այդպես լինելու, անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը՝ սկսած վարչապետից, ավարտած ցանկացած այլ մասնագիտության կամ զբաղմունքի տեր անձնավորությամբ, արձանագրի, որ իր հաջողությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է կրթությունը շարունակում իր համար ամենօրյա անելիք լինել:

Հայաստանի Հանրապետությունում և, ցավոք, շատ տեղերում սովորաբար կրթություն ասելով հասկանում են, որ դա մի անելիք է, որով զբաղվում են երեխաները, պատանիները, լավագույն դեպքում՝ ուսանողները: Բայց կրթությունը 21-րդ դարի յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է, կրթությունը 21-րդ դարի մարդու ամենակարևոր զբաղմունքն է: Ես սիրում եմ ասել, որ յուրաքանչյուր մասնագիտության տեր անձնավորություն, անհատ, յուրաքանչյուր մարդ անխուսափելիորեն կորցնում է իր հնարավորությունն ու ներուժը, եթե ամեն հաջորդ օր ավելի ինտելեկտուալ չէ, ավելի բարձր կրթական ցենզ չունի, քան նախորդ օրը:

Եվ, ի վերջո, կրթությունն ամենակարևոր միջոցն է՝ սեփական առաքելությունը գտնելու համար: Ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած մարդ ծնվելու պահին ստանձնում է որոշակի առաքելություն: Այդ առաքելությունը մեր երկիրը, մեր երկիր մոլորակն ավելի լավը դարձնելն է, և միայն կրթության միջոցով, կրթության ճանապարհով անցնելով՝ մարդը կարող է հասկանալ, թե որն է իր աշխարհ գալու նպատակը, ինչ առաքելություն ինքը կարող է իրականացնել և պետք է իրականացնի՝ երկիր մոլորակը, սեփական հայրենիքը և միջավայրն ավելի լավը դարձնելու համար:

Մենք այս արարողությունն անում ենք նման հանդիսավոր պայմաններում, որովհետև դուք բոլորդ վստահաբար, շատ ամուր քայլերով եք առաջ գնում սեփական առաքելությունը գտնելու ճանապարհով, կրթության ճանապարհով, այստեղ ընթերցվում էր ձեզնից յուրաքանչյուրի անուն-ազգանունը և նշվում էր «լավագույն արդյունք» բառակապակցությունը: Ես հույս ունեմ, որ մեր և ձեր գործունեության ընթացքում, երբ մենք խոսելիս լինենք Հայաստանի տնտեսության մասին, միջակետ կդնենք և կավելացնենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսելիս լինենք Հայաստանի առողջապահության մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը,  երբ խոսենք Հայաստանի անվտանգության մակարդակի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը,   երբ խոսենք Հայաստանում բնակչության թվի ավելացման, աճի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը,  երբ խոսենք Հայաստանում տեխնոլոգիաների առաջընթացի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը,   երբ կխոսենք մարդու, քաղաքացու երջանկության ցուցանիշների մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը, երբ կխոսենք անկախ դատական համակարգի, ազատ մամուլի, ժողովրդավարության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության, լավագույն կառավարման, օրենքի իշխանության մասին,  միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը: Հույս ունեմ, որ ինչպես դուք եք այսօր վստահ քայլերով գնում դեպի լավագույն արդյունքը, մենք բոլորս՝ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, վստահ և ամուր քայլերով միասին գնում ենք դեպի լավագույն արդյունքը:

Եվ ուրեմն՝ կեցցե′ ազատությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′ք դուք, կեցցե′նք մենք, կեցցե′ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:

Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին
Ամենադիտված