ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիկ Սարգսյան. «Ես տեսակով խլող չեմ, փայ մտնող չեմ, մոռացեք». «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեկ զրուցեցինք ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, նախօրեին ՔԿ-ն հաղորդեց ձեր կողմից առերևույթ չարաշահումներին առնչություն ունենալու վերաբերյալ փաստեր ձեռք բերելու մասին, մասնավորապես Գեւորգ Գեւորգյանի բիզնեսն այսպես ասած՝ խլելու։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։ 

– Ես երբեք, ոչ մի ժամանակ, անկախ բոլոր հանգամանքներից, որեւէ մեկից որեւէ բան չեմ խլել, նամանավանդ՝ բիզնես։ Ես մտածում էի՝ զառանցանք է, ներողություն կխնդրի, վաղը եւեթ դատի եմ տալու, լույսը բացվի, դիմելու եմ դատարան, նա մասսայական պետք է ներողություն խնդրի, բարոյական վնասս պետք է վերականգնվի։ Ես պատիվ եմ պահանջելու, որ ամեն մի թափթփուկ չփորձի պատվիս հետ խաղալ, կյանքում նրան ոչ տեսել, ոչ ճանաչում եմ, ոչ էլ հետը բառ եմ փոխանակել, նույնիսկ հեռախոսով, ինչ հերյուրանք ասես գրում է։ Հոգնել եմ արհամարհելուց նույնպես։

– Այդ դեպքում ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը Գեւորգյանին ասել, որ բաժնեմասերի 30 տոկոսը ձերն է, մյուս 30 տոկոսն՝ իրենը։

– Այդպիսի բան չի կարող լինել, չեմ հավատում, Հովիկ Աբրահամյանը նման բան չի կարող նշած լինել, էլի հերթական զառանցանք, ֆանտազիայի արդյունք է դա։ Անմեղ մարդկանց ո՞նց կարելի է ամեն րոպե մեղադրել։

– Պարոն Սարգսյան, դուք անմե՞ղ եք։

– Ինչպես միշտ, մի գրամ որեւէ մեկը չկասկածի, որ ես անմեղ եմ։

– Դեպքը 2008 թվականին է եղել, գուցե այդպես հիշե՞ք։

– Չեք ուզում հասկանալ, որ ես տեսակով խլող չեմ, փայ մտնող չեմ, մոռացեք։ Ինչպե՞ս կարող եմ ես լինել դրա մեջ, ոնց որ ինձ հիմա ասեք 2008-ին չինարեն եք խոսել, ես չինարեն չգիտեմ 2008-ին էլ, 1949-ին էլ, հիմա էլ չգիտեմ, չեմ իմանում, չինարեն չեմ կարողանում խոսել։ 

– Տարիներ շարունակ ձեր անունը շրջանառվում է ինչ-որ բիզնեսներ խլելու տարբեր պատմություններում, սա ինչպե՞ս հասկանանք։

– Արդեն հարցը ճիշտ չձեւակերպեցիք, նորից եմ ասում՝ ես բիզնեսով չեմ զբաղվել, բայց որ ես սեփականություն ունեմ, ինչ-որ բաժնեմասեր ունեմ, որոշակի բիզնես դրսեւորում ունեցող, դա փաստ է, բայց ես երբեք բիզնեսով չեմ զբաղվել։ Ցանկացած ՀՀ քաղաքացի իրավունք ունի սեփականություն ունենալ, որը ես ձեռք եմ բերել իմ աշխատասիրության արդյունքում։ 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular