Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիկ Սարգսյան. «Ես տեսակով խլող չեմ, փայ մտնող չեմ, մոռացեք». «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեկ զրուցեցինք ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, նախօրեին ՔԿ-ն հաղորդեց ձեր կողմից առերևույթ չարաշահումներին առնչություն ունենալու վերաբերյալ փաստեր ձեռք բերելու մասին, մասնավորապես Գեւորգ Գեւորգյանի բիզնեսն այսպես ասած՝ խլելու։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։ 

– Ես երբեք, ոչ մի ժամանակ, անկախ բոլոր հանգամանքներից, որեւէ մեկից որեւէ բան չեմ խլել, նամանավանդ՝ բիզնես։ Ես մտածում էի՝ զառանցանք է, ներողություն կխնդրի, վաղը եւեթ դատի եմ տալու, լույսը բացվի, դիմելու եմ դատարան, նա մասսայական պետք է ներողություն խնդրի, բարոյական վնասս պետք է վերականգնվի։ Ես պատիվ եմ պահանջելու, որ ամեն մի թափթփուկ չփորձի պատվիս հետ խաղալ, կյանքում նրան ոչ տեսել, ոչ ճանաչում եմ, ոչ էլ հետը բառ եմ փոխանակել, նույնիսկ հեռախոսով, ինչ հերյուրանք ասես գրում է։ Հոգնել եմ արհամարհելուց նույնպես։

– Այդ դեպքում ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը Գեւորգյանին ասել, որ բաժնեմասերի 30 տոկոսը ձերն է, մյուս 30 տոկոսն՝ իրենը։

– Այդպիսի բան չի կարող լինել, չեմ հավատում, Հովիկ Աբրահամյանը նման բան չի կարող նշած լինել, էլի հերթական զառանցանք, ֆանտազիայի արդյունք է դա։ Անմեղ մարդկանց ո՞նց կարելի է ամեն րոպե մեղադրել։

– Պարոն Սարգսյան, դուք անմե՞ղ եք։

– Ինչպես միշտ, մի գրամ որեւէ մեկը չկասկածի, որ ես անմեղ եմ։

– Դեպքը 2008 թվականին է եղել, գուցե այդպես հիշե՞ք։

– Չեք ուզում հասկանալ, որ ես տեսակով խլող չեմ, փայ մտնող չեմ, մոռացեք։ Ինչպե՞ս կարող եմ ես լինել դրա մեջ, ոնց որ ինձ հիմա ասեք 2008-ին չինարեն եք խոսել, ես չինարեն չգիտեմ 2008-ին էլ, 1949-ին էլ, հիմա էլ չգիտեմ, չեմ իմանում, չինարեն չեմ կարողանում խոսել։ 

– Տարիներ շարունակ ձեր անունը շրջանառվում է ինչ-որ բիզնեսներ խլելու տարբեր պատմություններում, սա ինչպե՞ս հասկանանք։

– Արդեն հարցը ճիշտ չձեւակերպեցիք, նորից եմ ասում՝ ես բիզնեսով չեմ զբաղվել, բայց որ ես սեփականություն ունեմ, ինչ-որ բաժնեմասեր ունեմ, որոշակի բիզնես դրսեւորում ունեցող, դա փաստ է, բայց ես երբեք բիզնեսով չեմ զբաղվել։ Ցանկացած ՀՀ քաղաքացի իրավունք ունի սեփականություն ունենալ, որը ես ձեռք եմ բերել իմ աշխատասիրության արդյունքում։ 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՊոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Անկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Գիտնականները նախազգուշացրել են արևային նոր հզոր բռնկման մասին Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.5% Արտակարգ դեպք, Գյումրիում «Mercedes» է պայթելԿասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոuպիտալացվել է ավելի քան 5,000 մարդ Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Ռուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետը Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Ռուսաստանյան գազաքիմիական համալիրում պայթյուն է եղել, առնվազն 87 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն Ռանոսի առաջին խաղը «Տեներիֆեի» կազմում հետաձգվում է վնասվածքի պատճառով Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP Կոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Դավшճանի սովորական գործելաոճն է, պատրաստ ենք այս ամեն ինչին. Լևոն Քոչարյան Ռուսաստանը պատրաստ է վերանայել հայկական մրգերի և բանջարեղենի սահմանափակումները. «Ռուսաստանին կարելի է անտեսել. նա միևնույն է կհրաժարվի ամեն ինչից»ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է Հայաստանում սպառնում են բռնագրավել «սնանկացած» ընկերության՝ «Գազպրոմի» ակտիվները«Նանտը» հեռացրել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզչի պաշտոնից Սևիկյանը տեղափոխվում է իսրայելական ակումբ Ռաֆիկ Ալեքսանյանը՝ IMMAF-ի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց
Ամենադիտված