ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ-ի նկատմամբ սնանկ և անառողջ քննադատությունները զավեշտալի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Վերջին շրջանում քաղաքական իրադարձությունների թոհուբոհում ԲՀԿ-ի նկատմամբ անառողջ և սնանկ դոգմատիկ քննադատությունները, որքան որ մտահոգիչ են, այնքան էլ զավեշտալի: Զավեշտալի են այն առումով, որ ակնհայտորեն նկատվում է քաղաքական պատվեր, որն իրականացնելու «ծանր լուծը» դրվել է նաև ինչ-որ «սամազվանեց» գորղ հրապարակախոսի վրա, ում սեռն ու կողմնորոշվածությունն է անգամ կասկածի տակ: Տակավին այդ երիտասարդն անգամ ունակ չէ սեփական գաղափարները թղթին հանձնել և անբովանդակ մեղադրանքներն ու քննադատությունները փորձում է ծեծված խոսքերի ու կրկնենք դոգմա դարձրած խոսքերի հիման վրա կառուցել:
 
Բնականաբար յուրաքանչյուր քաղաքական ուժ, իր անցած քաղաքական ճանապարհի ընթացքում, կախված իրադարձություններից տարբեր դիրքերում կարող է հայտնվել: Դա չի նշանակում, որ երբ քաղաքական ուժը կոնկրետ իրավիճակում փորձում է այլ կերպ դրսևորվել, դավաճան է: Քաղաքականությունից ոչինչ չհասկացող ու անհեռատես մարդը միայն կարող է այդպես մտածել, ահա և դա է գլխավոր պատճառներից մեկը, երբ բազմիցս պնդել ենք, որ ամեն մեկը մեր երկրում պետք է իր գործով զբաղվի, և գրողը չպետք է խառնվի քաղաքականությանն ու փորձի գնահատականներ հնչեցնել, անկախ այն հանգամանքից դա նրան հանձնարարել են, թե սեփական նախաձեռնությամբ է հանդես եկել:
 
Տվյալ դեպքերում երբ հարցը հասնում է արդեն մասնագիտական և արդեն բովանդակային քննարկման, նույն այդ գրողը զավեշտալի իրավիճակում է հայտնվում իր կողմից հնչեցված «ոչ քաղաքագիտական» մտքերի համար, որոնք փորձում էր հրամցնել քաղաքացիական հասարակությանը որպես քաղաքագիտական թեզ: Ինչևէ այս իրավիճակում անգամ տվյալ երիտասարդի անունը հնչեցնելու կարիք չկա, նրա գործունեությունն ամբողջությամբ բնութագրվում է հենց վերոնշյալ սեկտորում, ինչն արդեն իսկ վկայում է, որ գրառման հասցեատերը և նրա շրջապատը կհասկանան, որ նման «դիշովի» գործելաոճով չի կարելի քաղաքական պայքարի մեջ մտնել, դա ավելի շատ կվնասի թե իրեն, թե իր պատվիրատուին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular