ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տորֆավանի տորֆանոցում փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի տորֆանոցում բռնկված հրդեհի վերջնական մեկուսացման համար դեռեւս ջանքեր են գործադրում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի անդամները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Մնացական Փոստոյանը, հուլիսի 5-ից մինչեւ հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հրդեհի օջախների մեկուսացման նպատակով փորվել է մոտ 800 մետր երկարության խրամատ, կատարվել են երեւացող հրդեհի օջախների մարման աշխատանքներ, սակայն հրդեհի տարածման վտանգը շարունակում է պահպանվել, այդ պատճառով էլ հրշեջ-փրկարարները շարունակում են շուրջօրյա աշխատանքը եւ հերթապահությունը:

«Հրդեհի օջախները մոտիկ են հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքերին: Այն, ինչ նկատում ենք վերգետնյա մասում, կարողանում ենք մեկուսացնել ու մարել, իսկ այն, ինչ տեղի է ունենում գետնի տակ, արդեն անտեսանելի ու անկանխատեսելի է: Վերեւից մարում ենք կրակի օջախը, իսկ մի այլ տեղից, գետնի տակից, հանկարծ բորբոքվում ու ծխում է կրակը:Մեր եղած ջրի քանակությունը փորձեցինք մղել խրամուղիով մեկ, սակայն այն անմիջապես անհետացավ գետնի տակ: Հիմա ժամանակ ենք ձգում, մինչեւ որ հացհունձը սկսվի, մարդիկ կարողանան անկորուստ տուն տանել բերքը, ուստի մեր շուրջօրյա հերթապահությունը պետք է շարունակենք»,-ներկայացրեց Մնացական Փոստոյանը: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ անցած օրերի ընթացքում այրվել է մոտ 4 հեկտար տարածք, որտեղ ցանքերը կամ խոտհարքերը աննշան մաս են կազմում:

Խոսրով Խլղաթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular