ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ելք»-ը ոչ թե պառակտվում է, այլ մտածում է մի կուսակցություն դառնալու մասին»․պատգամավորը՝ վարչապետի կողմից կիրառվող պարտադրանքի և դրանից բխող հետևանքների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին, երբ մամուլը ողողված է ԱԺ «Ելք» խմբակցության շուրջ ծավալվող իրադարձությունները մեկնաբանելով, տարաբնույթ լուրեր են շրջանառվում: Ի մասնավորի, տեսակետ կա, թե «Ելք»-ում շարունակվում են ջրերը տարբեր առուներով հոսել, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև լեզվակռիվ է եղել և այլն: ՔՊ կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով վերջին շրջանում իրեն տեսնում էր խմբակցության ղեկավարի դերում, իսկ օրերս էլ նրա ամուսինը՝ ՆարեկԲաբայանը,նշանակվեցտնտեսականզարգացմանևներդրումներինախարարությանպետականգույքիկառավարմանկոմիտեինախագահի պաշտոնում, «1 or»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև վիճաբանություն չի եղել: Նա զարմացավ նաև լրագրողների երևակայության այն մասշտաբների վրա, որոնց երբեմն ականատես է լինում: Նաև հիշեցրեց, որ արդեն 1,5 տարի է՝ մամուլը գրում է դաշինքը փլուզվելու մասին, սակայն մինչ օրս նման բան չի եղել:

«Ես գիտեմ, որ երեկ պարոն Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպել են, տարբեր հարցեր են քննարկել, բայց նրանց միջև որևէ վիճաբանություն չի եղել: Ոչ մի բախում էլ չկա: Անգամ տարաձայնություն չկա: Վերջին շրջանում միայն ԱԺ-ին վերաբերող հարցերն ենք քննարկում»,- ասաց Լ. Նազարյանը:

Խոսելով Մանե Թանդիլյանի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախախարի պաշտոնից հրաժարվելու մասին, պատգամավորը նշեց, որ Թանդիլյանն այդ մասին հրապարակավ հայտարարել է, հրապարակավ էլ հրաժարականի հետ կապված հարցը քննարկվել է:

Խոսելով «Ելք» դաշինքի ղեկավարի թեկնածուի ընտրության մասին՝ նա նշեց, որ այդ հարցն այլևս առաջնային չէ, քանի որ այն ավելի լայն կոնտեքստի շրջանակներում է քննարկվում: Եվ կախված նրանից, թե ինչպես կավարտվեն այդ քննարկումները, այդ ժամանակ ավելի հստակ կերևա, թե խմբակցության ղեկավարի հարցը որքանով է ակտուալ:

«Դաշինքը հուշագիր է կնքել, որի 4-րդ կետի համաձայն՝ կուսակցությունները պարտավորվել են մեկ կուսակցություն դառնալու շուրջ քննարկումներ սկսել: Նախկինում նման փորձ արվել է, սակայն այն հաջող չի ընթացել: Բայց առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավիճակ է փոխվել, պայմաններ են փոխվել, և հիմա քաղաքական ուժերը փորձում են հասկանալ՝ միասի՞ն են գնալու ընտրությունների, թե՞ առանձին-առանձին: Այս քննարկումներն են ընթանում, բայց դրանք տեղի են ունենում շատ հանգիստ ու հանդարտ մթնոլորտում: Մենք գործընկերներ ենք, մեկ տարի աշխատել ենք միմյանց հետ և շատ հարգալից ենք միմյանց վերաբերվում»,- ասաց Լ. Նազարյանը:

Որպես միասնականության հավաստիացում, նա շեշտեց, որ ԱԺ-ում «Ելք» դաշինքի պատգամավորները քվերակությունների ժամանակ միասնական են քվեարկում:  

Իր ամուսնու՝ պետական գյուքի կառավարման վարչության պետի պաշտոնում նշանակվելու առիթով մամուլի հրապարակումների մասին Լ. Նազարյանն ասաց, որ այնպես է ստացվել, որ իր ամուսինը ՊԵԿ-ում հրապարակային կերպար չի եղել, բայց նրա ֆեյսբուքյան գրառումներն ու հրապարակված գրառումները դիտելուց անգամ պարզ կդառնա, որ Ն. Բաբայանը «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության հիմնադիր անդամներից է և մշտապես ներգրաված է եղել ՔՊ-ի բոլոր գործընթացներում:

«Նարեկը բոլոր ընտրությունների, քարոզարշավների, ինչպես նաև համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներից է եղել: Եվ ՔՊ-ում չկա գեթ մեկ հոգի, ով ինձ և Նարեկին չընկալի, որպես առանձին և ինքնուրույն անձերի: Այսինքն, մենք այնտեղ վաղուց չենք ընկալվում որպես ամուսիններ: Իսկ Նարեկը նշանակվել է այդ պաշտոնում, որովհետև մեր թիմի լիարժեք անդամ է, ոչ թե որովհետև իմ ամուսինն է»,- ասաց Լ. Նազարյանը:

Նա բացելով փակագծերը՝ նշեց, որ ոչ թե ինքն է իր ամուսնու համար միջնորդել, այլ իր ամուսինն է տիկին Նազարյանին ծանոթացրել ՔՊ-ի անդամների հետ: Այսինքն, ինքը չէր կարող միջնորդել, որպեսզի ամուսնուն պաշտոն տան:

«Բացարձակ: Բացի այդ, ես մաքրության համար պատասխանատու անձին, վարորդին անգամ չեմ միջնորդում որ աշխատանքի ընդունեն, ուր մնաց այդ պատասխանատու պաշտոնի համար միջնորդեի: Ընդհանրապես, ես դեմ եմ որևէ միջնորդությանը, եթե խոսքը չի վերաբերում քաղաքացու իրավունքի պաշտպանությանը: Եվ երբ ես նույնիսկ իմանում եմ, որ մարդուն անարդարացիորեն հանել են աշխատանքից, ապա ես ընդամենը միջնորդում եմ, որ եթե հնարավոր է՝ վերանայեն որոշումը: Բայց ես երբեք չեմ դիմել որևէ նախարարի կամ որևէ պաշտոնյայի այս կամ այն քաղաքացու աշխատանքի ընդունելու համար»,- ասաց Լ. Նազարյանը:

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» արտահայտության մեջ պարտադրանքի տարրեր պարունակելու մասին, ինչն էլ չկարողացավ շրջանցել Մանե Թանդիլյանը և հայտարարեց նախարարի պաշտոնը լքելու մասին, Լ. Նազարյանն ասաց, որ վարչապետի խոսքը պատասխանատվությունը ստանձնելուն է վերաբերել: Եվ չնայած դրան, ինքը շատ հարգալից է վերաբերվում Թանդիլյանի այդ քայլին: Եվ քանի որ կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու մասին որոշումը նախարարի սկզբունքներին դեմ է եղել և նա չի ցանկացել այդ ծրագիրը փաստացի իրականացնողը լինել, ապա ճիշտ է վարվել, որ հրաժարական է տվել:

«Կարծում եմ՝ նախկին կառավարությունում որևէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ կարող է նախարարներից որևէ մեկը քննարկվող հարցերին դեմ արտահայտվել: Բայց նաև կա մյուս կողմը, որ ասում ենք՝ հարկավոր է միասնական պատասխանատվություն կրելու հարցը պահել: Եվ եթե մարդ կա, ով դեմ է կառավարության ծրագրերից որևէ մեկին, ուրեմն պետք է չշարունակի այդ պայմաններում աշխատել»,- ասաց Լ. Նազարյանը:

Հարցին, թե այդ դեպքում չի՞ ստացվում արդյոք, որ պետք է պարտադրանքի ուժով, սեփական սկզբունքներն ու մոտեցումները մի կողմ դնեն ու ստիպված լինեն այս կամ այն հարցին կողմ քներակեն, պատգամավորն ասաց.

«Ինչ է նշանակում պարտադրանքի ուժով կողմ քվեարկել: Եթե մարդիկ դեմ են, թող դեմ քվեարկեն»: 

Խոսելով ՔՊ-ի անդամներին քննադատելու համար «ֆեյքերի» զոհը դառնալու մասին, որը նաև այլ խոսքով՝ խոսքի ազատության վրա ճնշում գործադրելու պարզ օրինակ է, պատգամավորն ասաց.

«Ես չգիտեմ, թե որտեղից են այդ ֆեյքերը ձևավորվում: Եվ նույնիսկ իմ մասին գրառումներն եմ պատահական տեսնում, եթե դրանք իմ պատին դրված չեն լինում: Եվ ինչ իմանանք, թե ովքեր են այդ ֆեյքերը, ինչ նպատակի են ծառայում և ինչ մոտիվացիա ունեն: Դրանք մեր կողմից չեն խրախուսվում, և մենք ընդհանրապես կապ չունենք նման երևույթների հետ»,- ասաց Լ. Նազարյանը:

 

Արմինե Գրիգորյան    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular