ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստ հեռացել է ակումբներից

ՍՊՈՐՏ

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստ հեռացել է ակումբներից։

Ինչպես հայտնի է դարձել NEWS.am Sport-ին, Հովհաննես Համբարձումյանը լքել է մակեդոնական «Վարդարը», իսկ Գևորգ Ղազարյանը այլևս չի խաղա պորտուգալական «Մարիտիմուի» կազմում։ 2 ֆուտբոլիստներն էլ առաջարկեր ունեն հայկական և արտասահմանյան ակումբներից։

Ավարտված մրցաշրջանում Ղազարյանը ապաքինվում էր ծանր վնասվածքից։ Պորտուգալիայի առաջնությունում նա մասնակցեց ընդամենը 12 հանդիպման։ Հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ «Սպորտինգի» հետ խաղում։ Հովհաննես Համբարձումյանը Մակեդոնիայի առաջնությունում մասնակցեց 14 հանդիպման, դարձավ 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular