Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստ հեռացել է ակումբներից
ՍՊՈՐՏԱմառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստ հեռացել է ակումբներից։
Ինչպես հայտնի է դարձել NEWS.am Sport-ին, Հովհաննես Համբարձումյանը լքել է մակեդոնական «Վարդարը», իսկ Գևորգ Ղազարյանը այլևս չի խաղա պորտուգալական «Մարիտիմուի» կազմում։ 2 ֆուտբոլիստներն էլ առաջարկեր ունեն հայկական և արտասահմանյան ակումբներից։
Ավարտված մրցաշրջանում Ղազարյանը ապաքինվում էր ծանր վնասվածքից։ Պորտուգալիայի առաջնությունում նա մասնակցեց ընդամենը 12 հանդիպման։ Հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ «Սպորտինգի» հետ խաղում։ Հովհաննես Համբարձումյանը Մակեդոնիայի առաջնությունում մասնակցեց 14 հանդիպման, դարձավ 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։