ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում 40 միլիոն մարդ ապրում է աղքատության գծից ներքեւ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա դրությամբ ամենահարուստ երկրներից մեկում՝ ԱՄՆ-ում 40 միլիոն մարդ ապրում է աղքատության գծից ներքեւ, իսկ 5 միլիոն մարդ էլ ապրում է այնպիսի պայմաններում, ինչպես երրորդ աշխարհի երկրների քաղաքացիները։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ում իրավիճակի ուսումնասիրությամբ զբաղվող ՄԱԿ անկախ փորձագետ Ֆիլիպ Ալսթոնի զեկույցում։

Նրա խոսքով, Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշակի հարկային արտոնություններ է սահմանել խոշոր կորպորացիաների ու մեծահարուստների համար եւ սկսել է Պացիենտների պաշտպանության եւ հասանելի առողջապահության օրենքի չեղարկման գործընթացը, ինչը ՄԱԿ անկախ փորձագետի կարծիքով, տապալում է ԱՄՆ-ում սոցիալական ապահովության ողջ համակարգը։ Նա գտնում է, որ ԱՄՆ դատական համակարգն աշխատում է ոչ թե արդարադատության ուղղությամբ, այլ որ ավելացնի պետության եկամուտները։

Հատուկ զեկուցողի դիտարկմամբ՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալով ամերիկյան հասարակությունում անհանդուրժողականությունն աղքատների ու աղքատության նկատմամբ ուժեղացավ։ Ալսթոնի հետ զրույցում Թրամփի վարչակազմի մի քանի աշխատակիցներ դժգոհություն են արտահայտել սոցիալական նպաստների վճարումների շուրջ՝ դրանք համարելով բարենպաստ հող տարատեսակ մեքենայությունների սխեմաների համար։ Նրանք գտնում են, որ աղքատներն ու գործազուրկները չարաշահում են այդ հնարավորությունը եւ «նստում պետության վզին»։

ՄԱԿ հատուկ զեկուցողը գործերի ներկա դրությունում ոչ միայն մարդկանց իրավունքների խախտում է տեսնում, այլ նաեւ ԱՄՆ-ում ժողովրդավարության սպառնալիք։  Նա կոչ է արել երկրի իշխանություններին հրաժարվել աղքատության քրեականացումից, վերանայել հարկային քաղաքականությունը, ինչպես նաեւ բարձրացնել ամբողջ հասարակության համար ծայրահեղ անհավասարության վտանգների մասին իրազեկվածությունը եկամուտի միջին եւ բարձր մակարդակով ամերիկացիների շրջանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular