ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են թալանում հայկական երկաթուղին կամ Երևան-Թբիլիսի-Օդեսա տրանզիտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոշ ժամանակ առաջ անդրադարձել էինք «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության խնդիրներին և նշել, որ ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում: Հայաստանյան գործարարներից մեկը, որի ընկերությունը տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով ծառայություններ է մատուցում երկաթուղուն, օրեր առաջ հայտարարել էր, որ երկաթուղու որոշ աշխատակիցներ Հայաստանի ԱԱԾ-ի անունից իրենց ահաբեկում են, բիզնեսին տիրանալու նպատակով: Խնդիրը դեռևս չի լուծվել և գործարարը պատրաստվում է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է  գործարար, «Շին Արտս» ՍՊԸ գլխավոր տնօրեն Սամվել Սահակյանի հետ:

-Պարոն Սահակյան, մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հետ ձեր վեճը շարունակվում է ու որոշել եք հունիսի 7-ին այդ թեմայով հարց ուղղել ՌԴ նախագահ Պուտինին: Իրավիճակն այդքան անհուսալի՞ է:

Ոչ  մի անհուսալի բան չկա, դա մենք մի ամիս առաջ տեսանք Հանրապետության հրապարակում: Ավելին, այն ինչ այս օրերին կատարվում է հանրապետությունում, նկատի ունեմ մեծ հնչեղություն ստացած հետաքննություններն ու ստուգումները, հույս են տալիս, որ մեր ընկերության և ՀԿԵ ղեկավարության միջև ծագած վեճը նույնպես իր համապատասխան լուծումը կստանա: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ խնդիրը միայն մեր ընկերությունը չէ: Խնդիրը մեր՝ ստրատեգիական նշանակություն ունեցող հայկական երկաթուղու թալանն է, որ իրականացվում է մի քանի հոգու կողմից: Սա առավելապես հայ-ռուսական միջպետական հարաբերությունների, Հայաստանում և հայ ժողովրդի մոտ Ռուսաստանի միջազգային և գործընկերային հեղինակության հարց է: Ավելին, ՀԿԵ երեկվա ու այսօրվա բարձր ղեկավարությունը՝ Ռեբեցն ու Վալկոն են խնդիրը դրել այդ հարթության մեջ, իրենց ապօրինությունները ռուսական ու հայկական հատուկ ծառայությունների՝ ԷֆԷսԲե-ի ու ԱԱԾ-ի անվան տակ քողարկելով:

-Ձեզ շարունակու՞մ են վախեցնել հատուկ ծառայություններով:

Ոչ, արդեն չեն վախեցնում, ուղղակի մեր բոլոր բիզնեսները վերջնականապես խլեցին մեզանից: Խնդրի մասին բարձրաձայնելուց հետո մեզ հրավիրել են ՀՀ ԱԱԾ, ժամերով «զրուցել» են, բայց դրանից ոչինչ չփոխվեց: Փաստացի մինչև 2018 թվականի վերջը գործող բոլոր պայմանագրերով մեզ վստահված ծառայությունները մատուցելու հնարավորություն մեր ընկերությունն արդեն չունի: Փոխարենն այդ ծառայություններն ապօրինի մրցույթների արդյունքում հայտնվել են այլ՝ իրենց կողմից ստեղծված կամ վերահսկվող ընկերությունների ձեռքում:  Դա այն դեպքում, երբ մեր ընկերությունը նույն այդ ծառայությունները երկաթուղուն մատուցում է մոտ քսան տարի և այդ ընթացքում մեր գործընկերների կողմից ո՛չ մի բողոք, ո՛չ մի նույնիսկ նամակ չենք ստացել, որ խոսի մեր կողմից մատուցվող ծառայությունների վատ որակի կամ այլ թերացումների մասին: Մեր մուտքը երկաթուղու վարչական շենք արգելված է՝ մեզ անհասկանալի պատճառներով: Միգուցե շենքն արդեն վալկոները, դարբինյանները, անտոնյանները կամ վեներագերասիմովնաները սեփականաշնորհել են: Իհարկե, մենք համոզված ենք, որ այդ սահմանափակումներով փորձ է արվում մեզ հեռու պահել ՀԿԵ-ում կատարվող թալանի մասին տեղեկատվությունից: Բայց դա թույլ քայլ է, որովհետև չարաշահումներն ու թալանն այնքան մեծ է ու անթաքույց է կատարվում, որ անզեն աչքով էլ տեսանելի է: Ավելին, մեր ընկերության անվտանգության աշխատակիցները շարունակում են հետևել մեր գործունեության հետ կապված երկաթուղու բոլոր գործարքներին և նորանոր աղաղակող խախտումներ են հայտնաբերում: Մի օրինակ բերեմ: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀԿԵ պատկանող մոտ 350 բեռնատար վագոն վերջին տարիներին վերանորոգման պատրվակով ուղարկվել են Վրաստան, որտեղից դրանց մոտ 90 տոկոսը վաճառվել է Ուկրաինային: Հայաստան է վերադարձել մի 25-30 վագոն: Այլ բան է, որ հայկական երկաթուղին փաստացի զրկվել է իր վագոնային պարկի մի ահռելի մասից ու, օրինակ, Վրաստանից բեռնափոխադրումներ անելու համար  մենք հիմա նույն վագոնները ստիպված ենք վարձակալել վրացական կողմից, բայց նույնիսկ այդ վաճառքը կատարվել է ծիծաղելի էժան գներով: Սա ի՞նչ է, եթե ոչ պետական դավաճանություն ու սաբոտաժ, որ կատարվում է Հայաստանի նկատմամբ ռուս չինովնիկների կողմից: Հենց այդ պատճառով ենք պատրաստվում հարցը բարձրացնել նաև Վլադիմիր Պուտինի մակարդակով, որպեսզի զսպի  ԷֆԷսԲե-ի անունից հայկական երկաթուղում ռեկետ անողներին: Իսկ Հայաստանի ԱԱԾ նախկին ու ներկա այն աշխատակիցները, որոնք ամեն ինչ արեցին, որ մեր բիզնեսը խլեն մեզանից, պատասխան են տալու մեր նոր վաչապետի առաջ: Ոչ ոք իրավունք չունի մեր պարտաճանաչ վճարված հարկերից թոշակ ու աշխատավարձ ստանալ ու հետո էլ խլել մեր բիզնեսը:

Այդ նպատակով փաստերի մի ամբողջ փաթեթ էլ ներկայացվելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Vesti.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular