ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի երիտասարդ կամավորները ստացան հավաստագրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Թանգարանային գիշեր» ծրագրով միջոցառումների ժամանակ Երևան քաղաքի պատմության թանգարանում ամփոփվել է ամիսներ առաջ մեկնարկած «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդ կամավորների ծրագիրը:

 

Հանդիսավոր արարողության ընթացքում երիտասարդ զբոսավարներն արժանացել են հավաստագրերի: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ՝ «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Շնորհակալություն հայտնելով բոլորին եռամսյա դասընթացներին մասնակցելու համար՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է. «Հավաստագրերի հանձման այս արարողությունը խորհրդանշական է, քանի որ դուք ծրագրի առաջին շրջանավարտներն եք: Տուրիզմի բաժնի այս նախաձեռնությունը լինելու է շարունակական, և դեռ շատ երիտասարդներ հնարավորություն կունենան անցնելու այս ճանապարհով: Ձեզ մաղթում եմ, որպեսզի միշտ լինեք քաղաքի կողքին, սիրեք Երևանը, մոտ ապագայում շատ արագ իրացվեք և ձեր ուրույն տեղը գտնեք զբոսաշրջության մեծ ոլորտում՝ արդյունավետորեն կիրառելով ստացված գիտելիքները, քանի որ, վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն արդեն իսկ պատրաստ է դառնալու մեր մայրաքաղաքի զբոսավարը»:
Նշենք, որ ծրագրի ավելի քան 150 դիմորդներից ընտրվել են լավագույն 30-ը, ովքեր սովորում են զբոսաշրջության ոլորտում կամ հետաքրքրված են դրանով: Ծրագրի ընթացքում նրանք ուսումնասիրել են էքսկուրսավարի վարպետությունը, ծանոթացել այդ մասնագիտությանը, առանձնահատկություններին և վարվեցողության կանոններին, ինչպես նաև Երևանի պատմությանը, ճարտարապետությանը, հնագիտական հուշարձաններին, այցելել մի շարք թանգարաններ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրեր: Հիմա արդեն նրանք պատրաստ են ամբողջությամբ ներկայացնելու մեր մայրաքաղաքը աշխարհի տարբեր երկրներից Երևան ժամանող զբոսաշրջիկներին:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular