ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Պապյան. «Եթե ՀՅԴ-ն չինքնամաքրվի, հաջորդ ընտրություններից հետո խորհրդարանում չի լինի»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին հաճախ են տեղեկություններ շրջանառվում, թե լուրջ խմորումներ են հասունանում ՀՅԴ-ի ներսում, հատկապես արտերկրյա թևերի միջև: Նշվում է, որդա այդ կուսակցության՝ վերջին շրջանի պահվածքի դրսևորումն է:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արա Պապյանը թեև կարևորում է ՀՅԴ-ի դերը Հայաստանի ներքին քաղաքական կյանքում, սակայն համոզված է, որ եթե ՀՅԴ-ն չհասցնի ինքնամաքրվել, ապա առաջիկա խորհրդարանում ներկայացված չի լինի:

«Կարծում եմ, որ ազգային գաղափարախոսություն ունեցող կուսակցության ներկայության կարիք ունենք խորհրդարանում, չնայած վերջին շրջանում ՀՅԴ-ն բավականին հեռացել է իր գաղափարախոսությունից, սակայն այն ավանդաբար շարունակում է ընկալվել որպես այդպիսին: Եվ վերլուծելով անցած ընտրությունների արդյունքները, պարզ է դառնում, որ նրանք մի կերպ են հաղթահարել 5%-անոց անցողիկ շեմը: Դրան եթե ավելացնենք, որ խորհրդարան են անցել իշխանության աջակցությամբ, այսինքն նրանց օգտին նաև ձայներ լցոնելու միջոցով, ապա պարզ է դառնում, որ այս անգամ կարող է ընդհանրապես չկարողանան խորհրդարան անցնել: Բացի այդ, վերջին իրադարձությունների հետևանքով Դաշնակցությունը կրկին և՛ հետևորդներ է կորցրել, և՛ձայներ ու, բնականաբար, պետք է այս ամենից հետևություններ անեն»,- ասաց Ա. Պապյանը:

Հիշեցնենք, որ ներկայիս խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացված է 6 պատգամավորով, որից երկուսը, սակայն, անկուսակցական են: Բացի այդ, ՀՅԴ-ն ամենաքիչ պատգամավորական ձայներ ունենալով հանդերձ, կոալիցիոն համաձայնագիր էր ստորագրել ՀՀԿ-ի հետ: Եվ գործընկերային հարաբերություններից ելնելով՝ ՀՅԴ-ն նախ դատապարտեց ժողովրդական շարժումը, սակայն երբ թավշյա հեղափոխությունը հասավ իր գագաթնակետին, հրաժարվեց ՀՀԿ-ից և որոշում կայացրեց սատարել ժողովրդի կողմից ներկայացված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

«Անկեղծ ասած, ես այդպես էլ չհասկացա, թե իրենք ինչու սկզբում դժգոհության «կրակն» իրենց վրա վերցրեցին, հետո հրաժարվեցին ՀՀԿ-ի հետ համագործակցության հուշագրից, ապա անցան ժողովրդական շարժման կողմը, և այս անգամ արդեն Հանրապետականի կողմից որպես դավաճան ընկալվեցին: Այս ամենի արդյունքում ՀՅԴ-ի վարկանիշը բավականին անկում ապրեց: Եթե այս ամենից ՀՅԴ-ի ղեկավար կազմում տեղի չունենան արմատական փոփոխություններ և ներկա ղեկավարությունը հրաժարական չտա, ապա վարկանիշի առումով որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունենա: Հիմա ՀՅԴ սփյուռքյան տարբեր կազմակերպություններից բարձրաձայնում են, որ ընդհանուր ժողով հրավիրելու անհրաշեշտություն կա, որը պետք է քննության առնի նախկին քաղաքականությունը, թե նախկին իշխանությանն աջակցելն ինչքանով էր արդարացված»,- ասաց Ա.Պապյանը:

Քաղաքագետը թեև չի պնդում, որ եթե անգամ նման քայլեր ձեռնարկվեն և ՀՅԴ բյուրոյի ղեկավարները հրաժարական տան, այս կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի լիարժեք կերպով վստահ լինել, որ նրանք կվերգտնեն իրենց կորցրած ընտրազանգվածը, սակայն կուսակցության ինքնամաքրումը բավականին կնպաստի ՀՅԴ վարկանիշի բարձրացմանը:

«Ես ուզում եմ հատկապես շեշտել, որ Դաշնակցություն կուսակցությունում կան բազմաթիվ հայրենանվեր ու գաղափարական անձնավորություններ, որոնց մի մասը դուրս է եկել կամ վտարվել է կուսակցությունից: Եվ գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ն վերածվել է ստալինա- բոլշևիկյան կուսակցության, որը չի հանդուրժում ո՛չ քննադատություն, ո՛չ այլակարծություն և վտարման սպառնալիքի տակ ստիպում է մտածել այնպես, ինչպես կուսակցության վերևի օղակներն են մտածում: Բացի այդ, ՀՅԴ-ն դավաճանել է նաև սեփական գաղափարախոսությանը և, լինելով սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցություն, կոալիցիա կազմեցին մի կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ, որն ավելի շատ նման է խոշոր բուժուազիայի արհմիության: Ստացվում է, որ ՀՅԴ-ն դավաճանել է սեփական սոցիալական և ազգային գաղափարախոսությանը, բայց ես հույս ունեմ, որ կուսակցությունն այնուամենայնիվ ընդհանուր ժողով հրավիրելու ուժ կգտնի, կվերլուծի իր անցած 10 տարին և կհանգի եզրակացության, իսկ ընտրությունների ժամանակ ժողովուրդն իր քվեով ցույց կտա, թե որքանով է այդ քաղաքական ուժն ընդունելի իր համար, բայց եթե նման քայլեր չանեն, վստահեցնում եմ, որ 5 %-ը հաստատ չեն հաղթահարի»,- ասաց Ա. Պապյանը:

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular