ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչն է մարդկանց դարձնում սերիական մարդասպան. գիտնականներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլազգոյի համալսարանի հետազոտողները վերլուծել են սերիական մարդասպանների, այդ թվում՝ Անդրես Բրեյվիկի և Հարոլդ Շիմպանի նորությունների հաղորդագրությունները և իրավաբանական ֆայլերը: Վերլուծության արդյունքները հրապարակվել են Aggression and Violent Behavior ամսագրում:

Բրեյվիկը մեղավոր է ճանաչվել ավելի քան 77 մարդու սպանության համար: Բժիշկ Շիմպանի զոհերի ենթադրյալ թիվը հասնում է 250-ի:

Գիտնականները պարզել են, որ նրանց մեծ մասը տառապել է կոնկրետ հոգեկան խանգարումներով կամ մանկական տրավմաներով:

Օրինակ՝ պարզվել է, որ հայտնի սերիական մարդասպանների մոտ 28%-ը տառապում է աուտիստիկ սպեկտրի խանգարմամբ, շատերը՝ գանգուղեղային վնասվածքներով և հոգեբանա-սոցիալական խանգարումներով:

Միևնույն ժամանակ, աուտիստիկ սպեկտրի խանգարմամբ տառապում է 100 մարդուց մեկը, իսկ երիտասարդ տարիքում գանգուղեղային վնասվածք ստանում է մոլորակի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ:

Աուտիստիկ սպեկտրի խանգարում կամ գլխի վնասվածք ունեցող մարդասպանների կեսից ավելին մանուկ ժամանակ սեռական կամ ֆիզիկական բռնությամբ կամ ծնողների բաժանությամբ պայմանավորված՝ հոգեբանական սթրես են տարել: Այդպիսով՝ աշխարհում սերիական մարդասպանների ավելի քան 10%-ը գլխի վնասվածք է ունեցել, մոտավորապես նույնքան մարդկանց մոտ հայտնաբերվել են աուտիզմի նշաններ: Այդ համադրությունը կարող է ձևավորել զանգվածային սպանությունների հակված անհատի:

Սակայն աննորմալ դաժանության են հանգեցնում շատ այլ գործոններ ևս, օրինակ՝ անհատի նարցիստական խանգարումը:

Շոտլանդացի գիտնականների ուսումնասիրած 239 մարդասպանների 28%-ն ունեցել է աուտիստիկ սպեկտրի հնարավոր խանգարում ախտորոշումը, նրանց 7%-ը ևս գլխի վնասվածք է ունեցել:

Ավելի քան 21%-ն ունեցել է ախտորոշված կամ կասկածվող գանգուղեղային վնասվածք, որոնց 13%-ը՝ աուտիզմի որոշակ նշաններով:

Աուտիստիկ սպեկտրի խանգարում կամ գլխի վնասվածք ունեցող 106 մարդասպանների 55%-ը հոգեսոցիալական սթրեսներ է տարել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular