ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն ապահովվել են երաժշտական նոր գործիքներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներին երաժշտական նոր գործիքներ հանձնելու հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ 

Ողջույնի խոսքում առանձնակի կարևորելով մայրաքաղաքի մշակութային օջախների պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները՝ քաղաքապետը վստահեցրել է, որ վերջին տարիներին հետևողականորեն կյանքի կոչվող բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: 
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցներին երաժշտական նոր գործիքների տրամադրումն արդեն հաճելի ավանդույթ է դարձել: Վերջին տարիներին ձեր աչքի առաջ մենք կարողացանք վերանորոգել նաև համայնքային բոլոր մշակութային օջախներն ու հարմարավետ պայմաններ ապահովել թե՛ մեր մանկավարժների, և թե՛ մեր աշակերտների համար: Վստահեցնում եմ, որ երաժշտական գործքիների տրամադրման մեր այս ծրագիրը լինելու է շարունակական և առաջիկայում աշխատանքներ ենք տանելու նաև երաժշտական գրականության թարմացման ուղղությամբ: Նախորդ տարիների համեմատ մենք կրկնապատկել են երաժշտական գործիքների քանակը, և համոզված եմ, որ դրա շնորհիվ մեր երեխաները կշարունակեն ստանալ լիարժեք կրթություն՝ հայաստանյան ու միջազգային մրցույթներում և փառատոններում բարձր պահելով մեր երկրի ու քաղաքամայր Երևանի պատիվը», - ընդգծել է քաղաքապետը: 
Հարկ է նշել, որ մայրաքաղաքի երաժշտական կրթօջախներին 2016թ. հանձնվել է 15 անուն 154 երաժշտական գործիք, 2017թ.՝ 23 անուն 173 երաժշտական գործիք և 2018թ.՝ 31 անուն 243 երաժշտական գործիք: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է նաև Երևանի ավագանու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների ավանդը՝ արվեստի դպրոցներին առնչվող նախաձեռնություններում և որպես գնահատանքի դրսևորում, հանդիսավոր արարողության ժամանակ, «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ծննդյան 80-ամյակի առթիվ Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի համար կոմպոզիտոր, Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանին պարգևատրել է Երևանի 2800-ամյակի հուշամեդալով: 
«Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ, Երևան քաղաքի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և բեղմնավոր ու արդյունավետ գործունեության համար Երևանի 2800-ամյակի հուշամեդալով են պարգևատրվել նաև կոմպոզիտոր, դիրիժոր, Երևանի ավագանու անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը և Երևանի ավագանու անդամ, երաժշտագետ Աննա Ասատրյանը:  
Շնորհակալություն հայտնելով մշակութային օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգածության ու հետևողական վերաբերմունքի համար՝ երաժշտական և արվեստի դպորցների տնօրեններն էլ իրենց հերթին նկատել են, որ տասնամյակներ շարունակ են սպասել հարմարավետ պայմաններ և նոր երաժշտական գործիքներ ունենալուն, որն արդեն իրողություն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular