Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն ապահովվել են երաժշտական նոր գործիքներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներին երաժշտական նոր գործիքներ հանձնելու հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ 

Ողջույնի խոսքում առանձնակի կարևորելով մայրաքաղաքի մշակութային օջախների պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները՝ քաղաքապետը վստահեցրել է, որ վերջին տարիներին հետևողականորեն կյանքի կոչվող բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: 
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցներին երաժշտական նոր գործիքների տրամադրումն արդեն հաճելի ավանդույթ է դարձել: Վերջին տարիներին ձեր աչքի առաջ մենք կարողացանք վերանորոգել նաև համայնքային բոլոր մշակութային օջախներն ու հարմարավետ պայմաններ ապահովել թե՛ մեր մանկավարժների, և թե՛ մեր աշակերտների համար: Վստահեցնում եմ, որ երաժշտական գործքիների տրամադրման մեր այս ծրագիրը լինելու է շարունակական և առաջիկայում աշխատանքներ ենք տանելու նաև երաժշտական գրականության թարմացման ուղղությամբ: Նախորդ տարիների համեմատ մենք կրկնապատկել են երաժշտական գործիքների քանակը, և համոզված եմ, որ դրա շնորհիվ մեր երեխաները կշարունակեն ստանալ լիարժեք կրթություն՝ հայաստանյան ու միջազգային մրցույթներում և փառատոններում բարձր պահելով մեր երկրի ու քաղաքամայր Երևանի պատիվը», - ընդգծել է քաղաքապետը: 
Հարկ է նշել, որ մայրաքաղաքի երաժշտական կրթօջախներին 2016թ. հանձնվել է 15 անուն 154 երաժշտական գործիք, 2017թ.՝ 23 անուն 173 երաժշտական գործիք և 2018թ.՝ 31 անուն 243 երաժշտական գործիք: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է նաև Երևանի ավագանու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների ավանդը՝ արվեստի դպրոցներին առնչվող նախաձեռնություններում և որպես գնահատանքի դրսևորում, հանդիսավոր արարողության ժամանակ, «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ծննդյան 80-ամյակի առթիվ Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի համար կոմպոզիտոր, Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանին պարգևատրել է Երևանի 2800-ամյակի հուշամեդալով: 
«Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ, Երևան քաղաքի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և բեղմնավոր ու արդյունավետ գործունեության համար Երևանի 2800-ամյակի հուշամեդալով են պարգևատրվել նաև կոմպոզիտոր, դիրիժոր, Երևանի ավագանու անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը և Երևանի ավագանու անդամ, երաժշտագետ Աննա Ասատրյանը:  
Շնորհակալություն հայտնելով մշակութային օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգածության ու հետևողական վերաբերմունքի համար՝ երաժշտական և արվեստի դպորցների տնօրեններն էլ իրենց հերթին նկատել են, որ տասնամյակներ շարունակ են սպասել հարմարավետ պայմաններ և նոր երաժշտական գործիքներ ունենալուն, որն արդեն իրողություն է:

Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Ամենադիտված