ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի՞ն է հայկական մամուլն այսօր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր աշխարհը տոնում է մամուլի ազատության օրը։ Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ.-ին մայիսի 3-ը սահմանեց որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: Դրանից հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին նշվում է ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օրը:

Այսօր այն օրն է, երբ կարելի է խոսել, թե որքանով է հայկական մամուլն իսկապես ազատ և անկախ, իսկ լրագրողները՝ անկաշկանդ։ Թե լրագրողները որքանով են իրենց ազատ զգում կամ որքանով են մամուլը համարում այդպիսին և թե ինչ բացեր են տեսնում մասնագիտական գործունեության մեջ, Past.am-ը փորձել է պարզել իր գործընկերներից։

«Հենարան», Սերինե Գաբրիելյան
«Անկեղծորեն կարծում եմ, որ այսօր Հայաստանում բավականին մեծ է խոսքի ազատությունը: Լրատվամիջոցների մեծ թիվն ու տպաքանակը, ինքնին, դրա մասին են վկայում: Նախկինում խոսքի ազատությունը սահմանափակողները այժմ շատ լավ գիտակցում են, որ եթե քչաթիվ լրատվամիջոցներին հեշտ էր վերահսկել, հիմա արդեն դա չի արվում: Սակայն ասել, թե լիակատար ազատություն կա, իհարկե՝ սխալ կլինի: Հայաստանը փոքր երկիր է, ծանոթություններ, հարազատ, բարեկամ, այլ կապեր... այս ամենը կաշկանդում են հաճախ: Բայց վերջին օրերին համոզվեցինք, թե որքան պրոֆեսիոնալ լրագրողներ ու լրատվամիջոցներ ունենք: Հեղափոխության մեջ բավականին մեծ դեր խաղացին հենց պրոֆեսիոնալ լրագրողները, պրոֆեսիոնալ լրատվամիջոցներն` ընդհանրապես: Որպես բացթողում կարող եմ նշել գովազդային դաշտի ոչ այդքան զարգացած լինելը։ Լրատվամիջոցների բյուջեն հաճախ փոքր է լինում, հետևաբար շատ խմբագրություններ քիչ  աշխատակիցներ ունեն, ու դու ընկնելով օպերատիվության ու քանակի հետևից՝ մոռանում ես որակը: Այսօր մեռնում են այնպիսի ժանրեր, ինչպիսիք են վերլուծությունը, ակնարկը, պամֆլետը, և հիմնականում տեղեկատվական ժանրի նյութերը՝ լուրերն են առաջ տարվում, հեղինակային միտքը հետընթաց է ապրում»:

Ա1+, Նարինե Իրիցյան
«ՀՀ-ում լրագրողն ազատ է այնքանով, որքանով հենց ինքն է ուզում լինել ազատ: Չեմ կիսում տեսակետները, թե իշխանական կամ որևէ այլ օղակ կարող է այնպես ազդել մասնագիտությամբ լրագրողի վրա, որ նա կաշկանդվի կամ ասելիքը մինչև վերջ ասել չկարողանա, կամ ուղղակի խեղաթյուրի այն: Լրագրողն ինքն է ընտրում, թե որ ճանապարհով է գնում և ինչ «այցեքարտով» է ներկայանում հասարակությանն ու իր գործընկերներին: Ազատության պատկերացումը յուրաքանչյուր լրագրողի համար խիստ սուբյեկտիվ է. որպես լրագրող ես ազատ եմ այնքան ժամանակ, քանի դեռ պահպանում եմ լրագրության ոսկե կանոնները՝ անաչառությունն ու բազմակողմանիությունը: Ինձ համար մասնագիտական ազատությունը կավարտվի այնտեղ, որտեղ կսկսվեն մանիպուլյացիան, կեղծիքն ու ծառայամտությունը:

Մեր ոլորտում բացթողումներ շատ ունենք, սակայն դրանց մասին նախընտրում եմ խոսել մասնագիտական նեղ շրջանակներում, քանի որ երբեմն դրանք խիստ անձնավորված են ու իրավիճակային: Միայն մեկ-երկու ընդհանուր դիտարկում կարող եմ անել՝ այն, որ լրագրությունը որոշ կայքերում (ինձ թույլ չեմ տա դրանք անվանել ԶԼՄ) նույնականացվում է բամբասանքի հետ, այն, որ կան մարդիկ, որոնք մեր բնագավառում հայտնվում են լրտեսի կարգավիճակով կամ լրագրությունը, դիտարկելով որպես փեշակ, սկսում՝ ով, երբ, ինչպես կարող է «փող աշխատել»: Ամեն դեպքում, լրագրությունն այն մասնագիտությունն է, որը պետք է շատ սիրել, նրբանկատ լինել ու ամեն անգամ նորովի բացահայտել»:

1in.am, Արամ Սարգսյան
«Մամուլն ընդհանուր առմամբ ազատ է, բայց անկախ չէ ֆինանսապես։ Կախված է նրանից, թե որ լրատվամիջոցում է աշխատում լրագրողը։ Մամուլի ազատությունը մեծապես կախված է քաղաքականությունից, քաղաքական համակարգից։ Լրագրողները հիմնականում ազատ են, բայց անկախ չեն տվյալ լրատվամիջոցի լրատվական քաղաքականությունից։ Բայց տարբեր լրատվամիջոցներում տարբեր է»։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular