ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը բացեց փակագծերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շավարշ Բզնունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երեկ վարչապետի ժողովրդի թեկնածուին քվեարկությանը մասնակցում էր նաև Գագիկ Ծառուկյանը։ Սա, բնականաբար, դարձավ ամենալուսաբանվող իրադարձությունը, և լրագրողները երկար ժամանակ հարցերի իսկական տեղատարափով բաց չէին թողնում Գագիկ Ծառուկյանին։
Գաիկ Ծառուկյանը պատասխանեց բոլոր հարցերին, ինչի ժամանակ էլ բացվեցին մի շարք փակագծեր և հնչեցին որոշ տեղեկություններ, որոնք մինչ այս անհայտ էին հանրությանը։ Մասնավորապես լրագրողներից մեկի հարցին, թե ինչու 2015 թվականին չստացվեց անել այն, ինչը ստացվեց 2018-ին, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ 2015-ին իշխանությունների կողմից կիրառվել է բիրտ ուժ, մեկ գիշերվա մեջ ձերբակալվել են 639 մարդ, որոնք բոլորը եղել են Գագիկ Ծառուկյանի թիմից։ Սա իրականում բիրտ ուժի դրևսորում է եղել իշխանությունների կողմից, ինչն էլ նախանշան է եղել, որ իշխանությունները չէին պատրաստվում ընկրկել ժողովրդական հզոր ալիքի դեմ և պատրաստ էին անգամ ուժ կիրառել, ինչի արդյունքում արյուն էր հեղվելու և զոհեր էին լինելու։
Այս իրավիճակում միակ և ճիշտ լուծումը կլիներ Գագաիկ Ծառուկյանի կողմից շարժումը դադարեցնելը, ինչին էլ նա գնաց։ Յուրաքանչյուրը այդ պահին հասկացավ, որ լինելով ժողովրդական գործիչ, մշտապես լինելով ժողովրդի կողքին, Գագիկ Ծառուկյանը չէր կարող իր հետևից գնացող հարյուր հազարավոր քաղաքացիներին տանել բախման և արյունահեղության։ Դա կլիներ մեծ հարված ոչ միայն ժողովրդին, այլ նաև մեր պետությանն ու պետականությանը, ինչը Ծառուկյանը չէր կարող թւյալտրել։ Այդ խելամիտ որոշումից հետո շատերն էին նշում, որ Գգաիկ Ծառուկյանը, միևնույն է, լուծելու է իր վրեժը, և այդ քայլը շատ չուշացավ։
Համաժողովրդական շարժմանը միացած Գագիկ Ծառուկյանը հայտատարեց, որ ինչպես միշտ ժողովրդի կողքին է, նաև հայտնեց, որ երբ համաժողովրդական շարժման առաջնորդներին ապրիլի 22-ին ձերբակալել էին, «Ծառուկյան» դաշինքը առաջինն էր, որ հանդես եկավ նրանց անհապաղ ազատ արձակելու կոչով և որոշեց չմասնակցել նրանց կալանավորման համար սպասվելիք արտահերթ նիստին։ «Ծառուկյան» դաշինքի այդ քայլից հետո ՀՀԿ-ի իշխանությունը սկսեց լուրջ ճաքեր տալ, ինչը ավարտվեց ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականով։ 
Փաստորեն Ծառուկյան դշաինքը շատ ավելի վաղ էր միացել շարժմանը, քան այդ մասին հայտնի դարձավ, իսկ այդ միացումը ավելի անխուսափելի և վերջնական դարձրեց համաժողովրդական շարժման հաղթանակը, որը մնացել է միայն դե յուրե ամրագրել։ ՀՀԿ-ն այլևս Հայաստանում իշխանություն չունի, որը պարզ է ոչ միայն յույրաքանչյուր քաղաքացու, այլ նաև ՀՀԿ-ին համար։ Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը իր վրեժը լուծեց, ինչի մասին բազմիցս խոսում էին բազմաթիվ գործիչներ և վերլուծաբաններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular