ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը նոր հայտարարությամբ է հանդես եկել

ՎԻԴԵՈ

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են»,-այսօր, պատասխանելով մոսկվացի լրագրողների հարցերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ արդյոք Ռուսաստանի իշխանությունները կարո՞ղ են միջամտել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Պեսկովը հակադարձել է․ «Իսկ ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի այդ իրադարձություններին: Կարծում եմ, որ հիպոթետիկ բնույթի նման դատողությունները բացարձակապես տեղին չեն»:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ տեղյակ չէ՝ արդյոք պաշտոնական Երևանը վերջին օրերին փորձե՞լ է կապ հաստատել Կրեմլի հետ` երկրում ստեղծված ներքին կացության առթիվ կոնսուլտացիաներ կազմակերպելու նպատակով:

Աղբյուր` zham.am

Մանրամասներն՝  այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular