Ռուսաստանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
ՎԻԴԵՈ«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են»,-այսօր, պատասխանելով մոսկվացի լրագրողների հարցերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Լրագրողներից մեկի հարցին էլ՝ արդյոք Ռուսաստանի իշխանությունները կարո՞ղ են միջամտել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Պեսկովը հակադարձել է․ «Իսկ ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի այդ իրադարձություններին: Կարծում եմ, որ հիպոթետիկ բնույթի նման դատողությունները բացարձակապես տեղին չեն»:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ տեղյակ չէ՝ արդյոք պաշտոնական Երևանը վերջին օրերին փորձե՞լ է կապ հաստատել Կրեմլի հետ` երկրում ստեղծված ներքին կացության առթիվ կոնսուլտացիաներ կազմակերպելու նպատակով:
Աղբյուր` zham.am
Մանրամասներն՝ այստեղ